ԱԳՆ. Այս պահին վավեր ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի 1127 անձ
2018թ․ մայիսից մինչ օրս ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, տրամադրել է 783 դիվանագիտական անձնագիր։ Ֆեյսբուքյան իր էջում նման տվյալ է հրապարակել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ու մանրամասնել, որ այն իր մեջ ներառում է նաև ՀՀ դիվանագետների՝ նշված ժամանակահատվածում դիվանագիտական անձնագրերի ժամկետն ավարտվելու կապակցությամբ տրամադրված նոր անձնագրերի քանակը։
«Վերոնշյալ անձանցից 764-ին դիվանագիտական անձնագիրը տրամադրվել է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով (ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայության ներգրավված անձինք, օտարերկրյա պետությունում նրանց հետ մշտապես բնակվող ընտանիքի անդամներ, պետական պաշտոն զբաղեցնող և օրենքով անհատապես սահմանված այլ անձինք)»»,-նշել է նախարարության խոսնակը։
Աննա Նաղդալյանի հրապարակած տվյալների համաձայն, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա 2018թ. մայիսից մինչ օրս ՀՀ վարչապետի թույլտությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր (ընդ որում օրենքում անհատապես չնշված, բայց բոլոր դեպքերում պետական ծառայության հետ առնչվող գործունեության բերումով):
«Ի դեպ՝ այս թիվը 2018թ. մայիսից առաջ նույն դրույթով տրված անձնագրերի թվից 90-ից ավել տոկոսով նվազ է: Այս պահին վավեր ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի 1127 անձ։ 2018թ. մայիսից մինչ օրս ԱԳՆ-ն, ղեկավարվելով 50-րդ հոդվածով, 425 դիվանագիտական անձնագիր հայտարարել է անվավեր»,-գրառման մեջ նշել է Նաղդալյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին