Ավագանու անդամ. «Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված» հուշարձանում մարդիկ կտեսնեն իրենց արտացոլանաքը
Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության մի քանի անդամներ այցելել են Ախուրյան՝ քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոց, որտեղ ստեղծվում է «Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված» հուշարձանը:
Ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը քանդակից մի քանի լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում ու գրել.
«Նկարներում քանդակի կավե տարբերակն է, որն իրականում շատ է տարբերվում մեր տեսած թվային էսքիզից: Այն ամբողջությամբ ձուլվելու է բրոնզից և հուշարձանի աջ հատվածում յուրաքաչյուր քաղաքացի կտեսնի իր հայելային արտացոլանքը:
Մեծագույն հաճույք էր լսել քանդակագործին, ծանոթանալ հուշարձանի կոնցեպտին և այն հսկայական ջանքերին, որ ներդրվում են այն կյանքի կոչելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը՝ «Ազդեցություն և հակազդեցություն»
- Ծաղիկներ ու վառվող մոմեր՝ ի հիշատակ Մարտի մեկի զոհերի (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան