Շնորհավոր տոնդ, Գյումրի´
Այսօր Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյումրու տոնն է:
Գյումրին բնակավայր է եղել դեռ անհիշելի ժամանակներից։ Տարածքում հայտնաբերվել են հնագիտական՝ մ.թ.ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադարի հուշարձաններ։ Հնում ստացած Կումայրի անվանումը Հակոբ Մանանդյանը կապում է կիմերների հետ, ովքեր սկյութական ցեղերի հետ մասին ներգաղթել են տարածաշրջան մ․թ․ա․ 7-3 դարերում ։
Կումայրի բնակավայրի մասին տեղեկություններ է հայտնում նաև Քսենոֆոնն իր «Անաբասիս» ստեղծագործությունում։
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը համարվում է մ.թ.ա 774 թիվը:
Հայ մատենագիրներից առաջինը Կումայրու մասին տեղեկություներ է հայտնում Ղևոնդ պատմիչը, ըստ որի, Արտավազդ Մամիկոնյանը 773 թվականին գլխավորելով արաբների դեմ պայքարը հասել է Շիրակի գավառի Կումայրի գյուղն և սպանել է հարկ հրամանատարին։
Մինչև XIX դարի սկիզբը Գյումրին ընկել է մերթ Պարսկաստանի, մերթ Թուրքիայի տիրապետության տակ։ Գյումրու զարգացումը սկսվել է XIX դարում, երբ 1804 թ.՝ ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ, այն հարակից տարածքներով հանդերձ մտավ Ռուսաստանի կազմ՝ շատ ավելի վաղ, քան ողջ Արևելյան Հայաստանը:
Պատմական տարբեր ժամանակներում բնակավայրը կրել է տարբեր անուններ։ Ամենահին աղբյուրը, որ թվագրված է Ք.Ա. VIII դարով, այն հիշատակում է Կումայրի անունով։ Շուրջ 16 դար բնակավայրը հայտնի է եղել այս անվանումով։ Հետո երկար ժամանակ տեղեկություններ չի եղել, որից հետո սկսում է հիշատակվել «Գումիրի», «Գումրի», «Գյումրի» և այլ տարբերակներով, մինչև 1837 թվականը, երբ վերանվանվեց Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ Նիկոլայ Ա-ի կնոջ՝ Ալեքսանդրիայի։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից մի քանի տարի հետո՝ 1924 թվականին քաղաքը կոչվեց Լենինական։ Հայաստանի անկախացումից հետո 1991 թվականին շատ կարճ ժամանակով վերականգնվեց քաղաքի հնագույն Կումայրի անունը, որից հետո 1992-ին կրկին հաստատվեց միջին դարերից հայտնի Գյումրի տարբերակը։
Գյումրու մակերեսը 4429,5 հա է, բնակչությունը` 157332, որից մշտական բնակվում են 119268-ը: Հայերի կողքին քաղաքում ապրում են նաև ռուս, հույն, եզդի, ասորի և այլ ազգերի ներկայացուցիչներ:
Գյումրու տված մեծ թվով նշանավոր մարդկանց թվում են Սերգեյ Համբարձումյանը, Բագրատ Ղարիբջանյանը, Գևորգ Ղարիբջանյանը, Մուրադ Մուրադյանը, Դոնարա Հարությունյանը, Յուրի Վարդանյանը, Վարդան Միլիտոսյանը, Մեխակ Ղազարյանը, Լևոն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, Նազիկ Ավդալյանը, Իսրայել Միլիտոսյանը, Անահիտ Քոչարյանը, Սերգեյ Նազարեթյանը, Ալեքսանդր Համբարձումյանը և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին