Գիշերով Թուրքիայում գտնվող հյուրանոցից վտարել են ռուս զբոսաշրջիկներին
Ռուս զբոսաշրջիկներին վտարել են Թուրքիայի առողջարանային Իքմելեր գյուղի հյուրանոցից, որը գտնվում է Մարմարիս քաղաքից 8 կմ հեռավորության վրա: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է «TourDom»- ը:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել այն բանի պատճառով, որ 4-աստղանի «IQ Marmaris» հյուրանոցը չի ունեցել տուրիստական գործունեություն իրականացնելու լիցենզիա: Հաստատությունում հյուրերի մեծ մասը Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներ են եղել:
Հայտնի է, որ ոստիկանությունը կնքել է հյուրանոցը, իսկ նրա հյուրերին տեղափոխել են մոտակա հյուրանոցները:
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը 81 նահանգի նահանգապետերին շրջաբերականներ էր ուղարկել «COVID-19-ի անվտանգության միջոցների համազգային ստուգում» վերնագրով, որը ներառում էր հյուրանոցները, հյուրատները և հանրակացարանները, խանութները, առևտրի կենտրոնները, մզկիթները և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան