Սոսկար Փութուլյանն առաջադրվել է «Լելոն հանուն Վրաստանի» կուսակցության մեծամասնական թեկնածու
«Լելոն հանուն Վրաստանի» կուսակցությունը Սոսկար Փութուլյանին ներկայացրել է որպես Ախալքալաք-Նինոծմինդա ընտրատարածքի մեծամասնական թեկնածու: Այս մասին հայտնում է «Ջավախք նյուզ»-ը։
«Նա բժիշկ է, ավարտել է Երևանի բժշկական համալսարանը: Նա նախ որակավորվել է որպես ընդհանուր վիրաբույժ, այնուհետև՝ առողջապահության համակարգի կազմակերպիչ:
Նա աշխատել է տարբեր բժշկական հաստատություններում, ունի բարեգործական գործունեության մեծ փորձ, երկար տարիներ անվճար օգնում է մեր համաքաղաքացիներին»,–ասել է Խազարաձեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին