05.09.2020. Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 188 նոր դեպք։ Յոթ հիվանդ է մահացել, որից երեքը՝ այլ հիվանդություններից։ Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, անցած մեկ օրվա ընթացքում առողջացած համարվողների թիվն ավելացել է 566-ով։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 70 (տղամարդ), 83 (տղամարդ) և 84 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 275 է:
Սեպտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44649 դեպք, որոնցից 39823-ն` առողջացած, 895-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3656 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 215810 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 04.09.2020. Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսով 1 163 հիվանդ է մահացել
- 03.09.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 196 նոր դեպք է գրանցվել
- 02.09.2020. Կորոնավիրուսի 197 նոր դեպք, մահվան չորս դեպք
- 01.09.2020. 97 նոր վարակակիր ու մահվան երկու դեպք
- 31.08.2020. Կորոնավիրուսի 31 նոր դեպք է գրանցվել, երեք հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան