Առա՜ջ տղերք. Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի հավաքականին
Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ինստագրամի «Story» բաժնում գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Հայաստանի հավաքականին։
«Լավագույնն եմ մաղթում իմ թիմակիցներին: Առա՜ջ տղերք»,- գրել է Մխիթարյանը:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը հավաքականի առաջիկա հանդիպումներին չի մասնակցի։
Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, մեկնաբանելով հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ընտրությունը, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է.
«Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Իմ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումն («Սևիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները և խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան