Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ
Չեխիայում համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 700 մարդ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, շաբաթ օրն այդ տվյալները հաղորդել է «Associated Press»-ը:
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում 798 մարդու մոտ հաստատվել է COVID-19, սա մեկ օրվա ընթացքում վարակվածների ռեկորդային բարձր թիվ է:
Այս շաբաթ երկրում օրեցօր աճում է վարակվածների թիվը: Անցած կիրակի Չեխիայում հայտնաբերվել է ավելի քան 100 վարակակիր, ապա ավելի ու ավելի շատ, իսկ շաբաթվա վերջին երկու օրերին հայտնաբերվել է COVID-19 վարակի ավելի քան 600 դեպք:
Երկրի իշխանությունները Պրահայում արդեն կիրառել են նոր սահմանափակող միջոցներ, այժմ քաղաքացիներից պահանջվում է դիմակներ կրել խանութներում և առևտրի կենտրոններում: Բարերը, ռեստորանները և գիշերային ակումբները փակ կլինեն կեսգիշերից մինչ առավոտյան 6-ը:
Չեխիայում, համաճարակի տարածումից ի վեր, գրանցվել է COVID-19-ով վարակի ավելի քան 27,2 հազար դեպք, մահացել է 429 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա