Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Ռուսաստանում անցկացվող միջազգային զորավարժություններին
Ադրբեջանը չի մասնակցի սեպտեմբերին Ռուսաստանում անցկացվող «Կովկաս -2020» զորավարժություններին: Այս մասին գրում է Ria-ն։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ԱՊՀ, ՀԱՊԿ և Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում: Ակնկալվում է, որ առաջին համատեղ զորավարժությունները կանցկացվեն «Կովկաս -2020» զորավարժությունների շրջանակներում: Թե ինչ ձևաչափով են դրանք անցկացվելու, դեռ հստակեցված չէ:
«Ադրբեջանցի զինծառայողները չեն մասնակցի «Կովկաս -2020» զորավարժություններին, որոնք այս տարվա սեպտեմբերին կանցկացվեն Ռուսաստանում: Նախատեսվում է երկու զինծառայող ուղարկել՝ որպես դիտորդ», - Ria-ին հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Հնդկաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել էր «Կովկաս -2020»-ին մասնակցությունից հրաժարումը՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով։
«Կովկաս -2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն Ռուսաստանի հարավում սեպտեմբերին: Նախկինում նախատեսվում էր, որ դրանց կմասնակցեն մի քանի այլ երկրներ, այդ թվում Իրանը, Մյանմարը և Պակիստանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին