Լուկաշենկոն չի հայտնվի ԵՄ սև ցուցակում. Բրյուսել
Եվրամիությունը Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ կազմած սև ցուցակում ընդգրկելու է ոչ ավելի, քան 20 մարդ, իսկ պատժամիջոցները չեն ազդի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա: Նման կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի Բելառուսի հետ հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Բեդրոնը Եվրախորհրդարանի մարդու իրավունքների ենթահանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, Եվրամիությունն ավելի ակտիվ դիրքորոշում կընդունի Բելառուսի հարցում։
«Պատժամիջոցները, որոնք ԵՄ-ն մտադիր է ընդունել, կներառեն ոչ ավելի, քան 20 մարդ, իսկ բռնապետ Լուկաշենկան չի ընդգրկվի այդ ցուցակում: Սա բոլորովին անբավարար է: ԵՄ-ն պետք է շատ ավելի ակտիվ դիրքորոշում ընդունի», - ասել է Բեդրոնը։
Ավելի վաղ, «Reuters»-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ ԵՄ-ն համաձայնեցրել է 31 հոգանոց պատժամիջոցների ցուցակը, բայց այն դեռ հաստատված չէ, և այն դեռ կարող են և՛ ավելացվել նոր անուններ, և՛ հանվել։ Գործակալությունը նշել է, որ պատժամիջոցների կիրառումը դեռ արգելափակված է Հունաստանի և Կիպրոսի կողմից, ինչը ԵՄ երկրներից պահանջում է նախ նոր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ՝ վիճահարույց Միջերկրածովյան հատվածում հետախուզությունների համար:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի նախագահ Լուկաշենկոն «առաջիկա օրերին» Մոսկվայում բանակցություններ կվարի
- Բելառուսում սեպտեմբերի 6-ի ցույցերի ընթացքում 633 մարդ է բերման ենթարկվել
- Բելառուսի «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի լրագրողը երեք օրով ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին