Բորիս Ջոնսոնը վերջնագիր է ներկայացնում ԵՄ-ին Բրեքսիթի հարցով․ Ընդունիր և առաջ շարժվիր
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վերջնագիր է ներկայացնում Եվրամիությանը՝ նշելով, որ եթե մինչև հոկտեմբերի 15-ը երկու կողմերը համաձայնություն ձեռք չբերեն ազատ առևտրի գործարքի շուրջ, ապա ԵՄ-ն պետք է «ընդունի այն ու առաջ գնա»: Այս մասին գրում է Express-ը։
Մամուլում տարածված հայտարարությունը բացահայտում է Ջոնսոնի առաջարկը՝ վաղը Լոնդոնում մեկնարկող քննարկումների նոր փուլին ընդառաջ:
Հայտարարության մեջ ասվում է. «Եթե մինչ այդ մենք չկարողանանք համաձայնության գալ, ապա ես չեմ տեսնում, որ մեր միջև ազատ առևտրի համաձայնագիր կլինի, և մենք պետք է ընդունենք դա, և առաջ շարժվենք: Դրանից հետո մենք ԵՄ-ի հետ առևտրային պայմանավորվածություն կունենանք, ինչպես Ավստրալիան:
Ես ուզում եմ բացարձակապես պարզ լինել, որ, ինչպես մենք ասել ենք հենց սկզբից, դա լավ արդյունք կլինի Մեծ Բրիտանիայի համար:
Որպես կառավարություն, մենք նախապատրաստվում ենք մեր սահմաններում և մեր նավահանգիստներում, որպեսզի պատրաստ լինենք դրան:
Մենք լիովին վերահսկելու ենք մեր օրենքները, կանոնները և ձկնորսական ջրերը»:
Նշվում է, որ Ջոնսոնը պնդում է այնպիսի առևտրային գործարքի հեռանկարը, ինչպիսին ԵՄ-ն ներկայումս ունի Կանադայի հետ:
Այնուամենայնիվ, ԵՄ-ն մերժել է այդ հնարավորությունը` ԵՄ-ին Միացյալ Թագավորության աշխարհագրական առումով մոտ լինելու պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին