Երկրպագուների փոխարեն՝ դիջեյ
Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» հայտնի ֆուտբոլային մարզադաշտի տրիբունաները դատարկ են կորոնավիրուսի համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով: Եվրանյուզը գրում է, որ «Ֆլումինենսե» ակումբի խաղերի ժամանակ ֆուտբոլային մթնոլորտն ապահովոիմ է DJ Frank-ը:
Բրազիլիան, որտեղ կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել էր փետրվարի 26-ին, վարակվածների և մահացածների թվով պետությունների ցուցակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն ԱՄՆ-ին:
Ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության նոր մրցաշրջանը մեկնարկել է օգոստոսի 9-ին: Առաջնության մեկնարկը կորոնավիրուսային համաճարակի պատճառով հետաձգվել էր մի քանի ամիս:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին