Հասարակություն 10:38 07/09/2020 Հայաստան

Ստարտափների զարգացումը կրիտիկական նշանակություն ունի Հայաստանի համար. Գևորգ Պողոսյան

Ստարտափների զարգացումը կրիտիկական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ դրանք արագ աճող այն ընկերություններն են, որոնք տեղական պրոդուկտներ և ծառայություններ են արտադրում՝ դրանք վաճառելով ամբողջ աշխարհով մեկ։ Նման գնահատական «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում ներկայացրել է Global AM կազմակերպության և TCF ընկերության  համահիմնադիր Գևորգ Պողոսյանը։ Այս մասին հայտնում են «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից: 

Նա տեղեկացրել է, որ Հայաստանում գործում են մեծ թվով ստարտափներ, և 2016-ից գործող Global AM-ն աջակցում է հայկական ստարտափների միջավայրի՝ էկոհամակարգի բացերը լրացնելու գործում։

«Ստարտափների էկոհամակարգը տաբեր միավորների, կազմակերպությունների համախումբն է և ներդաշնակ համագործակցությունը, որը ներառում է կրթական ծրագրերը, ինկուբատորները, աքսելերատորները, ներդրումային ընկերությունները, վենչուրային կապիտալիստներին, բիզնես հրեշտակներին, կառավարությունը՝ ի դեմս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, համալսարանները, գիտահետազոտական կենտրոնները։ Մենք դիտարկում ենք, թե էկոհամակարգում ինչ բացեր կան, դրանք լրացնելու համար ինչ նախաձեռնություններ են անհրաժեշտ ու սկսում ենք այդ նախաձեռնությունները։ Դրանցից է մեր հիմնած բիզնես հրեշտակների ցանցը»,- նշել է Գևորգ Պողոսյանը՝ պարզաբանելով, որ բիզնես հրեշտակները ֆիզիկական անձինք են, որոնք ստարտափների գաղափարների իրականացմանն աջակցում են փող, գիտելիք, փորձ ներդնելով, գործարար կապերը ծառայեցնելով։  

Գործարարի խոսքով՝ հավանականությունը, որ բիզնես հրեշտակը ստարտափի գաղափարը կյուրացնի ու առանց ստարտափի կիրականացնի, շատ փոքր է, որովհետև բիզնես հրեշտակներն իրենց բիզնեսներն ունեն և նրանց հետաքրքրում է իրենց ընտրած ստարտափի հաջող զարգացումը։

Անդրադառնալով 2016-ին հիմնադրված և այժմ աշխարհի քրաուդֆանդինգային-մարքեթինգային ընկերությունների առաջատար եռյակի մեջ մտնող TCF-ի (The Crowdfunding Formula) գործունեությանը, Գևորգ Պողոսյանն ընդգծել է, որ ընկերությունը բանաձև է մշակել, որն օգնում է ցանկացած ֆիզիկական պրոդուկտի գաղափարի համար քրաուդֆանդինգի (գումարի հայթայթում) միջոցով առավելագույն գումարներ հայթայթել, դիմող ընկերություններին միջազգային դարձնել։

«Դա պետք է լինի սպառողների համար նախատեսված պրոդուկտ, որը հեշտացնում է սպառողի կյանքը: Քրաուդֆանդինգով գումարներ տրամադրող մարդիկ ցանկանում են, որ այդ պրոդուկտը նորարական լինի ու տարբերվի մնացած նման խնդիրներ լուծող պրոդուկտներից։ Երբ իրենք ստանում են այդ ֆիզիկական պրոդուկտը, նաև իրենց շրջապատում պատմում են, որ այդ պրոդուկտը իրականություն է դարձել նաև իրենց շնորհիվ»,- նշել է նա։

Միջոցների հայթայթման առումով TCF-ի աջակցությունն առաջինը ստացել է ինովացիոն դրամապանակ մշակած «Վոլտերմեն» հայկական ստարտափը, որի համար, Գևորգ Պողոսյանի խոսքով, ընկերությունը շուրջ 3 մլն դոլար է հավաքագրել, և «Վոլտերմեն»-ն սկսել է հաջորդ պրոդուկտի նախագծումը։

Նա նկատել է, որ TCF-ի աջակցությունն ստացել են ընդամենը 2-3 հայկական ստարտափներ՝ հավելելով, որ Հայաստանում գործող ստարտափներն սկսել են հետաքրքիր առաջարկներ ներկայացնել, որոնցից են խելացի ուսապարկի և կոշիկի միջատակի (стелька) արտադրության ծրագրերը. միջատակը կոշիկը հագնողի քաշն է չափում՝ նրան հեռախոսի միջոցով ճաշացանկի (դիետայի) և շարժողական ակտիվության մասին խորհուրդներ տալով։

Անդրադառնալով ստարտափների պրոդուկտների համար Հայաստանում էլեկտրոնային բաղադրիչների արտադրության հնարավորությունների մասին հարցին՝ Գևորգ Պողոսյանն ընդգծել է, թե չէր ցանկանա, որ Հայաստանը դառնա նման բաղադրիչներ արտադրող տերություն։

«Փոքր արտադրություններ արժե ունենալ 1000-2000 հատ նախատիպ, առաջին տարբերակներ շուկա հանելու համար։ Եվ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հիմա դրա վրա աշխատում է. ունենք  «Ինժեներական քաղաք», ծրագրում են ստեղծել նաև «Արտադրական քաղաք»»,- տեղեկացրել է գործարարը։

Ինչ վերաբերում է Global AM-ում և TCF-ում կիբեռանվտանգության խնդիրների լուծմանը,  Գևորգ Պողոսյանի խոսքով, TCF-ում ձևավորվել է ինժեներական թիմ, որը լուծում է կիբեռսպառնալիքներից պաշտպանության հարցերը։

«Կիբեռանվտանգության ոլորտում մեր ամենամեծ հարցը տվյալների պաշտպանությունն է։ Մեր բոլոր նախագծերը մեծ ծավալի տեղեկատվություն են կուտակում, հաճախորդների մասին տվյալների շտեմարաններ են ձևավորվում։ Ցանկացած տեխնոլոգիական կազմակերպություն մի առանձին ստորաբաժանում է պահում, որը համագործակցում է «Կասպերսկի»-ի նման կազմակերպությունների հետ, ինչպես նաև այդ ստորաբաժանումը ծրագրային ապահովում է մշակում և անվտանգության համակարգեր ներդնում»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ երբ նախկինում 10-12 տարի կառավարել է «Իդրամ» վճարային համակարգը, որը ցանցահենների հիմնական թիրախներից էր, ինչպես նաև հետագայում համակարգից ոչ մի տվյալ չի արտահոսել։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}