ԻԱԿ. Շիրակում և Վայոց ձորում չսահմանված վայրում աղբ թափելու համար որևէ մեկը չի տուգանվել
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփել է չսահմանված վայրերում աղբ թափելու համար մարզերում կիրառված տուգանքները։ ԻԱԿ-ի ղեկավար Շուշան Դոյդոյանի կարծիքով, խնդրի կարգավորման հարցում կարող է վճռորոշ դեր խաղալ Սուրեն Պապիկյանի ղեկավարած ղեկավարած գերատեսչությունը՝ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը։
Ըստ ամփոփած տվյալների, անցած 5 տարիների ընթացքում չսահմանված վայրերում աղբ թափելու համար ՀՀ բոլոր մարզերում միասին տուգանվել է ընդամենը 58 ֆիզիկական եւ իրավաբանական անձ։
«Մեր երկրում թափվող անօրինական աղբի համար մեղավորները պետք է պատասխան տան»,-նշում է Շուշան Դոյդոյանը։
Ըստ ստացված պաշտոնական պատասխանների՝ անցած 5 տարում Շիրակի և Վայոց ձորի մարզերում, որոնք տուրիստական ակտիվ ուղղություններ են, չսահմանված վայրում աղբ թափելու համար որևէ անհատ կամ կազմակերպություն չի տուգանվել:
Տավուշի և Արագածոտնի մարզերում անցած 5 տարիների ընթացքում մեկական վարչական վարույթ է հարուցվել աղբը չսահմանված վայրում թափողների նկատմամբ։
Կոտայքի մարզում՝ 16 դեպք, Լոռիում 15 դեպք, 10-ական վարչական արձանագրությամբ հաջորդում են Արարատի և Գեղարքունիքի մարզերը։
ԻԱԿ-ի գնահատմամաբ, մայրաքաղաքում անցած 5 տարում չնախատեսված վայրերում աղբ թափելու համար պատասխանատվության ենթարկելու վիճակագրությունը շատ ավելի հուսադրող է. վարչական իրավախախտման 590 դեպք է արձանագրվել. պատասխանատվության է ենթարկվել 8 իրավաբանական և 582 ֆիզիկական անձ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին