Կրթություն, գիտություն 12:54 07/09/2020 Հայաստան

Լիլիթ Մինասյան. Չափորոշիչների առկա նմուշներում պատճենված են անգամ մեր վրիպակները

Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ Լիլիթ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Ուղիղ մեկ ամիս առաջ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարությունը հայտարարություն տարածեց, որ «բողոք է ստացել հայոց պատմության և համաշխարհային պատմության առարկաների չափորոշիչների և ծրագրերի նախագծերում հեղինակային այլ ծրագրերի հետ մասնակի համընկնումների մասին»։ Անկեղծ ասած Նախարարության կողմից խնդրի հանրայնացումը ինձ անակնկալի բերեց, թեև ինչ-որ տեղ ուրախացրեց, քանզի այնտեղ նշված էր նաև, որ «Նախարարությունը հետևողական է լինելու ակադեմիական ազնվության սկզբունքի պահպանման հարցում»։

Հաշվի առնելով այն բազմաթիվ զանգերն ու հարցումները, որ ես ստանում եմ այս հարցի կապակցությամբ օգոստոսի 7-ից ի վեր, համաձայնելով այն գնահատականներին, որ իմ լռությունը պարարտ հող է ստեղծում տարատեսակ և հիմնականում մեկ աղբյուրից ծագող մեկնաբանությունների համար կամ տպավորություն է ստեղծում ոչ բավարար վկայությունների առկայության մասին՝ անհրաժեշտ եմ համարում բոլորին նախ շնորհակալություն հայտնել մտահոգությունների համար, ապա՝ որոշ պարզաբանումներ կատարել։

-Այո, ես այն հեղինակային խմբից եմ, որի անդամները ՀՀ ԿԳՄՍՆ կողմից ս.թ. հուլիսի 15-ին հանրայնացված «Ես, իմ հայրենիքն և աշխարհը», համաշխարհային պատմության 7-րդ դասարանի և հայոց պատմության հիմնական դպրոցի չափորոշիչների և օրինակելի ծրագրի նախագծի տարբեր հատվածներում հայտնաբերել են «առանձին ձևակերպումների լիարժեք նույնականություն և գլուխների ճշգրիտ պատճենման դեպքեր»։ Այդ մասին հուլիսի վերջին տեղեկացրել ենք և՛ աշխատանքային խմբին, և՛ Նախարությանը։ Դրան հաջորդել է նամակագրություն, ապա Նախարարության հայտարարությունը։ ՉԵՄ ԹԱՔՆՎՈՒՄ, ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ, ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ․․․ԴԵՌ․․․

-Պատճենումը կատարվել է ՍԵՎԱԳԻՐ փաստաթղթից, որի վրա նշված են ծրագրի հեղինակային խմբի, խորհրդատուի անունները, և կա նախազգուշացում, որ տվյալ փաստաթուղթը հանրայնացման ենթակա չէ։ Չգիտեմ, թե ինչպես և ինչ հանգամանքներում է այդ սևագիր փաստաթուղթը հայտնվել աշխատանքային խմբի կամ նրա որևէ անդամի ձեռքում, բայց զավեշտալին այն է, որ նոր ծրագրում առկա նմուշներում պատճենված են անգամ մեր վրիպակները և խմբի կողմից կիրառվող պայմանական ձևակերպումները (անկեղծ շնորհակալություն «արհեստավարժ» պատճենողին․ այս հանգամանքը մեզ հնարավորություն տվեց արագ գտնել, թե սևագիր կոնկրետ որ տարբերակից է կատարվել արտագրություն)։ Ավագ դպրոցի համար գրված մեր ծրագրից արտատպությունները կատարվել են միջին դպրոցի ծրագրերում։ Պատճենումները կատարվել են անկանոն, երբեմն ամբողջ գլուխներ կամ դրանց մեծ մասը, երբեմն էլ առանձին տողեր և ձևակերպումներ։ Ինձ համար առավել ցավալին այն է, որ պատճենված կտորները կտրվել են իրենց տեսական, արժեքային հիմքից։

- Ինձ համար հարցը բարոյական հարթությունում է։ Նախարարությունն իր նախաձեռնությամբ հանրայնացրել է բողոքի առկայությունը, հետևաբար ակնկալում եմ կատարված փաստի մասին Նախարարության համարժեք գնահատականը (գրում եմ առաջին դեմքով, քանի որ գրառման նախաձեռնությունը և բովանդակությունը իմն է, թեև գրեթե վստահ եմ, որ հեղինակային խումբը համակարծիք է)։

Երեք տոկոսի մասին

-Այո, ինձ ևս հասել են լուրեր, որ փոխնախարար տիկին Անդրեասյանը խնդրի շուրջ տրվող հարցերին ի պատասխան պնդում է, որ ոչ մի լուրջ բան չկա և առավելագույնը երեք տոկոսի մասին է խոսքը։ Ինչ մեղքս թաքցնեմ, տոկոս չեմ հաշվել, չեմ էլ պատրաստվում հաշվել։ Ինչպե՞ս եմ վերաբերվում այս լուրերին։ Ըմբռնումով, քանի որ լուրերի հիման վրա սովորաբար եզրահանգումներ չեմ կատարում։ Բացի այդ ինձ համար դժվար է պատկերացնել, որ նոր Հայաստանում փոխնախարարը մոտավորապես նման ուղերձ կարող է հղել․ «Եթե գող է մտել ձեր տուն, բայց տարել է միայն հեռուստացույցը, դա աննշան բան է, չարժե դրան լրջորեն մոտենալ»։

Մտահոգությունների մասին

-Արդյոք չունեմ մտահոգություն, որ «ծածկադմփոց» է արվելու։ Ունեմ նման մտահոգություն, բայց չեմ ուզում իմ մեջ սպանել հավատն առ այն, որ իզուր չեմ դուրս եկել փողոց, իզուր չեմ իմ, իմ ընտանիքի և իմ ՀԱՅՐԵՆԻՔԻ ճակատագիրը վստահել մարդկանց, ովքեր հայտարարում էին և հայտարարում են, որ բոլորովին այլ արժեքհամակարգի կրողներ են և որ «նախկինների» գործելաոճը տեղ չունի նոր Հայաստանում։ Ես որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի ոչ թե ակնկալում եմ, այլ պահանջում եմ համարժեք գնահատական։ Կարծո՞ւմ եմ ես, որ որևէ մեկին մտահոգում է իմ այս պահանջը։ Անկեղծորեն և ցավով՝ ո՛չ, չե՛մ կարծում։

Իսկ ինչ կլինի, եթե․․․

Թերևս ինձ համար պարզ կլինի, թե ով է անձամբ ինձ համար հեղափոխությանը առավել վնաս հասցրած քաղաքական դեմքը։ Ապա․․․ էլ ոչինչ չի լինի։ Եվ «նախկինների», և «ներկաների», և «ապագաների» օրոք աշխատել եմ, աշխատում եմ և աշխատելու եմ ազնվորեն, նվիրումով, հավատով եվ ամենակարևորը «ԱՆԱՂՄՈՒԿ»՝ հանուն իմ ՀԱՅՐԵՆԻՔԻ և հանուն այդ ՀԱՅՐԵՆԻՔԻ ներկա և ապագա քաղաքացի իմ աշակերտների և ուսանողների՝ սովորեցնելով նրանց, որ եթե պետությունում ինչ-որ անարդարություն է տեղի ունեցել, դրա բարձրաձայնման և վերացման համար պատասխանատու է տվյալ պետության յուրաքանչյուր քաղաքացի։ Ասում են՝ Մ․թ․ա 5-րդ դարում Սոլոնը նաև նման օրենքով սկսեց ժողովրդավարական Աթենքի ձևավորման ուղին։

Հետագա քայլերի մասին

Սա կլինի իմ առաջին և հուսով եմ միակ անդրադարձը այս թեմային։ Չեմ պատրաստում հարցի շուրջ ծավալել որևէ հանրային քննարկում․ չեմ տեսնում դրա անհրաժեշտությունը։ Սա նաև ամբողջ խմբի դիրքորոշումն է՝ մենք չենք պատրաստվում քննարկել կատարված փաստը հենց միայն այն պատճառով, որ այն անհերքելի է։ Դա կարող է որոշել հայերեն գրել, կարդալ իմացող և գրավոր տեքստի համեմատություն կատարող յուրաքանչյուր ոք։ Չնայած իմ այս մտադրությանը, եթե անհրաժեշտությունը ստիպի, ստիպված կլինեմ օրինակ առ օրինակ, տող առ տող հրապարակել բոլոր պատճենումները։ Հայցում եմ ձեր ներողամտությունը, բայց որևէ կերպ չեմ մեկնաբանելու նաև իմ այս գրույթի հետ կապված որևէ հարց, դիտարկում՝ անկախ դրա բովանդակությունից։

Մեկ անգամ ևս՝ շնորհակալություն բոլորին մտահոգություններն արտահայտելու, չռելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am
16:48
Տոնական օրերին Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում 275 վարորդ, մարզերում՝ 310
Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
16:41
Սաուդյան Արաբիայի Մեքքայի և Մեդինայի փողոցներն անցել են ջրի տակ
Սաուդյան Արաբիայում սաստիկ ջրհեղեղի պատճառով Մեքքան և Մեդինան անցել են ջրի տակ։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։ Մահմեդականների...
Աղբյուր` Panorama.am
16:38
Դամասկոսի օդանավակայանը վերսկսել է միջազգային չվերթներ
Դամասկոսի միջազգային օդանավակայանը 2024 թվականի դեկտեմբերի 8-ից ի վեր առաջին անգամ վերսկսել է աշխատանքը։ Դեկտեմբերի 8-ին արտասահմանյան...
Աղբյուր` Panorama.am
16:13
Մեկնարկել է ձմեռային զորակոչը
Սիոն Սրբազանն իր աղոթքում խաղաղություն է հայցել մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար
Աղբյուր` Panorama.am
15:54
Ուսումնասիրություն. Ովքե՞ր են ավելի լավ դիմանում ցավին՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք
Կանայք հաճախ պնդում են, որ իրենք ավելի դիմացկուն են ցավին, քան տղամարդիկ, քանի որ կարող են դիմանալ ծննդաբերական ցավերին: Այնուամենայնիվ,...
Աղբյուր` Panorama.am
15:49
Իրանում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին:...
Աղբյուր` Panorama.am
15:48
Անշարժ գույքի շուկայում 2024 թ.-ին եղել է 247 926 գործարք. Սուրեն Թովմասյան
«Անշարժ գույքի շուկայում 2024 թվականը ևս առանձնացրել իր ակտիվությամբ, գործարքների քանակը եղել է 247 926, որից Երևան քաղաքում՝ 68946 և...
Աղբյուր` Panorama.am
15:43
Լեզուն կտրած դատապարտյալը վերադարձվել է ՔԿՀ
Հունվարի 6-ին, ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Մ.-ն, գտնվելով հոգեպես...
Աղբյուր` Panorama.am
15:21
Վանաձորցի աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ. ՔԿ
Երևանում անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնալուծվել են
Դերասաններ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես բաժանվել են։ Այս մասին հայտնում է People-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ Դատարանի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Որպեսզի փետրվարի 1-ից օգտվենք հանրային տրանսպորտի ծառայություններից, ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր. Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրում է։ «Սիրելի՛ երևանցիներ, ինչպես գիտեք, 2025թ. հունվարի 1-ից գործում են...
Աղբյուր` Panorama.am
15:03
Գրիպի որ շտամներն են այժմ շրջանառվում Հայաստանում. Ռոմելլա Աբովյան
Սուր շնչառական վարակների առումով Հայաստանում դիտվում է միջին ակտիվություն։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ ՀՎԿԱԿ  վարակիչ և...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան
«Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սահմանի մասին այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը...
Աղբյուր` Panorama.am
14:35
33-ամյա տղամարդը ձերբակալվել է սառը զենք պահելու կասկածով
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ 33-ամյա տղամարդը է ձերբակալվել սառը զենք պահելու կասկածով։ «Կոտայքի պարեկները ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
14:29
ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները և նրանց հնարավորություն է տրվել խոսելու հարազատների...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ...
Աղբյուր` Panorama.am
14:07
Իրան-Հայաստան-Ռուսաստան համագործակցության շրջանակներում եթե կարողանանք տեղավորվել՝ միայն օգուտներ կունենանք. Վարդան Ոսկանյան
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, թե Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին...
Աղբյուր` Panorama.am
14:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերի հետևանքով 14 մարդ է զոհվել
Հունվարի 1-ից 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 360 դեպք, որից 98-ը՝ արտակարգ: Փրկարար ծառայությունը, ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +17-ի
Երևանում  հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:55
Ավելի քան հազար իրանական բեռնատարների թույլ չի տրվում անցնելու Թուրքիա-Նախիջևան սահմանի Սադարակի անցակետով. Ոսկանյան
«Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է»,-հայտնում է իրանագետ Վարդան...
Աղբյուր` Panorama.am
12:34
Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով. Սամվել Մարտիրոսյանի խորհուրդը
Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով։ Տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ի՞նչ կարելի է տեսնել հունվարին գիշերային երկնքում. Աստղադիտարանն է հայտնում
 Ի՞նչ կարելի է տեսնել հունվարին գիշերային երկնքում։ Բյուրականի աստղադիտարանը ներկայացրել է դիտարժան երևույթների ողջ ցանկը. . Սատուրն...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ծովինար Թադևոսյանը՝ ՔԿԾ պետ
Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ԱՆ քրեակատարողական ծառայության պետ։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանն ու կցել տեսանյութ։  
Աղբյուր` Panorama.am
11:07
Ավարտվել է որդու կողմից մորն առանձին դաժանությամբ սպանության փաստի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
2024 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ նույն օրը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}