ԵՄ ևս 5 երկրների հետ Հայաստանը կհամաձայնեցնի անօրինական միգրանտների հետընդունման հարցերը
«2017-18 թվականներին ավելի շատ խնդիրներ կային Գերմանիայի հետ, բայց հիմա թրենդը փոխվել է և շատ հարցեր ունենք Ֆրանսիայի հետ»,- այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայութան պետ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով անօրինական ներգաղթյալների խնդրի կարգավորման ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:
Հարցն ընդգրկված է ԱԺ-ի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:
ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի ապրիլի 19-ին և ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից: Կառավարությունը ԱԺ-ի վավերացմանն է ներկայացնում Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) և Բուլղարիայի Հանրապետության հատ այդ համաձայնագրի կիրարկման արձանագրությունները: Մինչ այդ համաձանագիրը վավերացվել էր Ֆրանսիայի, Էստոնիայի և Չեխիայի հետ:
«Հետընդունման ոլորտում Հայաստանի քաղաքականությունը միտված է ԵՄ անդամ երկրների հետ միգրացիայի ոլորտում համագործակցության սերտացմանը, այդ համատեքստում խիստ կարևորվում է անօրինական միգրացիայի դեմ պայքարը»,- շեշտեց Արմեն Ղազարյանը:
Նրա խոսքով, արձանագրությունների նպատակն է կողմերի միջև դյուրացնել ռեադմիսիայի իրականացումը և նախատեսում են մանրամասն կանոններ դրանց կիրարկման մասով:
Ղազարյանը հայտնեց, որ արձանագրություններն ուժի մեջ կմտնեն ՀՀ-ԵՄ համատեղ հարցերով կոմիտեին՝ կողմերի անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտման մասին ծանուցելուց հետո երկրորդ ամսվա առաջին օրը:
Ըստ միգրացիոն ծառայութան պետի, համաձայնագրի նպատակն է փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում, Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու, կամ բնակվելու համար պահանջներին և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը:
Արմեն Ղազարյանը հայտնեց, որ համաձայնագրով սահմանված են հետընդունման մասով Հայաստանի և Եվրոպական միության պարտավորությունները, դրանց ընթացակարգը, տարանցման գործողությունները, ծախսերը, տվյալների պաշտպանությունը և մի շարք այլ հարցեր:
Ըստ նրա, համաձայնագրերով սահմանվում են նաև ուղեկցությամբ վերադարձի պայմանները՝ ներառյալ երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ուղեկցությամբ տարանցումը, միջոցները և փաստաթղթերը, հետընդունման ձևերը՝ արագացված ընթացակարգերի ներքո, հարցազրույցների ընթացակարգը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին