COVID-19- ի դեպքերի քանակով Հնդկաստանը աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը
Հնդկաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցրել. hիվանդությունn ախտորոշվել է ավելի քան 4,2 միլիոն մարդու մոտ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Նախկինում երկրորդ տեղը զբաղեցնող Բրազիլիայում մինչ օրս հաստատվել է հիվանդության 4,13 միլիոն դեպք: ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջատարը, որտեղ, ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների, վարակված է 6,2 միլիոն մարդ:
Անցած օրվա ընթացքում Հնդկաստանում գրանցվել է հիվանդության ռեկորդային՝ 90,8 հազար դեպք, երկրորդ օրն անընդմեջ հիվանդության հաստատված դեպքերի ցուցանիշը գերազանցում է 90 հազարը. նախորդ օրը 90,6 հազար էր։
Նշվում է, որ հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 3,25 միլիոն մարդ (դեպքերի ընդհանուր թվի 77,31% -ը), ավելի քան 882 հազար հիվանդ (20,99%) բուժվում է հիվանդանոցներում, և ավելի քան 71,6 հազար հոգի (1,7%) մահացել է։
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանում յոթ օր սուգ է
- Հնդկաստանը աշխարհում երրորդ տեղում է COVID-19-ով պայմանավորված մահերի թվով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին