ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին
Սեպտեմբերի 7-ին, ժամը 13։21-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Հ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարերին և բռնկվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:32-ին, մարվել՝ 14:53-ին: Այրվել է ավտոմեքենան, մոտ 200 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ երեք պտղատու ծառ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին