Տոկիոյի օլիմպիական խաղերն անցկացվելու են կորոնավիրուսային իրավիճակից անկախ. ՄՕԿ
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ակնկալում է ժամանակին անցկացնել Տոկիոյի խաղերը, որոնք նախատեսված են 2021 թվականի ամռանը:
ՄՕԿ-ի փոխնախագահ Ջոն Քոութսի խոսքով` օլիմպիական խաղերը տեղի կունենան անկախ նրանից, թե աշխարհում ինչպես կզարգանան կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը:
«Խաղերը կանցկացվեն կորոնավիրուսով կամ առանց դրա: Դրանք կսկսվեն հաջորդ տարվա հուլիսի 23-ին: Այս խաղերի նախնական կարգախոսն էր «Վերականգնել Ճապոնիան 2011-ի ցունամիից հետո»:
Այժմ այն անկասկած կփոխարինվի «Հաղթելով COVID-19- ին` լույսը թունելի վերջում» կարգախոսով:
Կազմակերպիչների համար այժմ մարտահրավեր է հաշվի առնել բոլոր հակաքայլերը, որոնք կպահանջվեն խաղերն անցկացնելու համար: Որոշ երկրներում կորոնավիրուսը վերահսկվելու է, որոշ երկրներում՝ ոչ: Եվ մարզիկներն ամբողջ աշխարհից կգան խաղերին»,- AFP-ի միջոցով տարածված Քոութսի խոսքը հրապարակել է «Գազետա ռու»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսատեսի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին