Հասարակություն 15:44 07/09/2020 Հայաստան

Եթե կառավարությունից նորից 30 միլիոն տան, այս դատին էլ կգան, Քոչարյանի դատին է կգնան. Մարգարիտա Խաչատրյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում այսօր շարունակվելու է «մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայցի քննությունը։

Հիշեցնենք, որ մարտի մեկի իրադարձությունների հետևանքով սպանվածներից մի քանիսի ծնողները՝ Սարգիս Քլոյանը, Վաչագան Ֆարմանյանը, Ռուզաննա Հարությունյանը, Ալլա Հովհաննիսյանը, Էդիկ Հարությունյանը, Մարիամ Հովհաննիսյանը,  Լիլիա Մինասյանը, Ջեմմա Վարդումյանը. Վարդուհի Բաղդասարյանը հայց են ներկայացրել դատարան՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով։ Կառավարության որոշումով «մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ սպանվածների ընտանիքներին տրամադրվել էր 30 մլն դրամ, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին որոշումն անարդար էր թվացել։

Այս գործով որպես պատասխանող հանդես եկող  «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն այսօր դատարան չբարձրացավ: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ սա դատական երրորդ նիստն է, սպասում է, որ «մարտի 1«-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, 30 միլիոնը կբերի ու կշպրտի իր երեսին:

«Տիկին Մարգարիտն 23 տարի բանակի կողքին կանգնած է: Ուրախությամբ  կվերցնեմ այդ  շպրտած գումարը, կբաժանեմ իմ պայմանագրայինների ընտանիքներին, որոնք 26 հազար ստացել էին ու կառավարությունը մեր  պայմանագրայիններից այդ 26 հազարը գումարները հետ էր պահանջել: Շատ ամոթ է, որ սահման չպահող, զինվորի  գին չիմացող  դասալիքներն այսօր պետք է որոշեն՝ դատի տա՞ն տիկին Մարգարիտային, թե՞ ոչ»,- նշեց Մ. Խաչատրյանը:

Հարցին, թե ի՞նչ 26 հազարի մասին է խոսքը, նա պատասխանեց.  «Կառավարությունը միջոցառումների ծրագիր իրականացրեց,  պայմանագրային զինծառայողների ընտանիքներին տրամադրեց 26 հազար 500 դրամ: Վարձով ապրող ընտանիքը դիմեց ինձ, թե տիկին Մարգարիտա մեզ հաշվեհամար են փոխանցել, որ այդ գումարը հետ ուղարկենք, հակառակ դեպքում, աշխատավարձից բռնագանձում կկատարեն։ Եվ կատարվեց դա: Իրենք չմուծեցին և պայմանագրայիններին ստիպեցին այդ գումարը հետ վերադարձնեն։ Հետևելու ենք, թե որ չափորոշիչը կիրառեցին՝ «մարտի 1»-ի ժամանակ քաղաքում ցույց անողներին իրենք վճարեցին, իսկ պայմանագրայինների 26 հազարը հետ պահանջեցին: Շատ ամոթ է, մենք պատրաստ ենք Քլոյանի նմաններին 30 միլիոն տալ, իսկ պայմանագրայինների 26 հազար դրամը հետ պահանջել»:

Նա ասաց, որ այսօր կարդացել է՝ «մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ու նրանց նրանց ներկայացուցիչներն չեն մասնկացելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատերին:

«Հարգարժան պարոնայք, այդ 30 միլիոնները  վերջացել է, ձեր դասալիքներին ասեք՝ թող նորից ֆինանսավորեն, դուք էլ նորից գնացեք, մասնակցեք Քոչարյանի դատին, քանի որ գիտեք՝ դա թատրոն է, դա դատական նիստ չէ»,- ասաց նա:

Նա նշեց, որ երբևէ  չի պատրաստվում ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնք  իրենց որդիներին կորցրեցին ոչ թե հայրենիքի պաշտպանության համար, այլ կորցրեցին ոտնձգությունների, աթոռակռվի համար. «Ես իրենց ինքնասիրությունը, արժանապատվությունը չեմ վիրավորել: Եթե մեկը տիկին Մարգարիտային կապացուցի, որ չի եղել ոտնձգություն, խանութի թալան, դրամաշորթություն, պարգևներ, ինքնս ներողություն կխնդրեմ, բայց ներկա պահին քանզի «մարտի 1-ի» դեպքերով անմեղները պետք է պատասխան տան, մեղավորները չեն պատժվում, ներողություն խնդրելու բան չունեմ»:

Մարգարիտա Խաչատրյանն ընդգծեց, որկառավարության պատվերն է՝ «տիկին Մարգարիտային վարքաբեկեն ինչքան կարող եք»:

«Գիտեք՝  ես որ դեպքում իրենց կհարգեի, որ ասեին՝  գտել եք մեր որդիների սպանողին, պահանջում ենք բավարարել քաղհայցը: Քանզի եթե  դատական պրոցեսում  իսկական սպանողը չի գտնվել, իրենց քաղհայց տալու իրավունք  չունեին: Չափորոշիչը չեն կարողանում հիմնավորել, թե որ չափորոշիչն են կիրառել, որ այդ ընտանքիներին տրվել է 30 միլիոն: Անձնապես իրենց հետ խնդիր չունենք, իսկ եթե փողոցի կռիվների համար զոհերին տալիս ենք 30 միլիոն, բարի լինենք մնացած կոտորածների համար էլ տանք՝  հացադուլ անողը սպանվեց, «Սասնա ծռերի» դեպքով ոստիկանների սպանությունները»,- նշեց նա:

Դատարանից դուրս գալով՝ ասացին, որ այսօրվա դատական նիստը հետաձգվեց այն պատճառաբանությամբ, որ ծանուցում չեն ստացել:

Հացին՝ սա ի՞նչ է նշանակում, Մ.Խաչատրյանն ասաց. «Եթե կառավարությունից նորից 30  միլիոն տան, այս դատին էլ կգան, Ռոբերտ Քոչարյանի դատին է կգնան»:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}