Նավալնին դուրս է բերվել կոմայից
Բեռլինի «Charite» կլինիկայի բժիշկները Ալեքսեյ Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Ըստ կլինիկայի տարածած տեղեկության, նրա առողջությունը բարելավվել է, նա սկսել է արձագանքել շրջապատող մարդկանց խոսքերին:
«Հիվանդին դուրս են բերել բժշկական կոմայից և անջատել արհեստական շնչառությունը: Նա արձագանքում է բառերին: Բայց դեռ վաղ է գնահատել նրա ծանր թունավորման հնարավոր երկարաժամկետ հետևանքները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին