Չինարի գյուղի մանկապարտեզը կկառուցվի նոր, անվտանգ վայրում
Սահմանամերձ Չինարի գյուղ կատարած աշխատանքային այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ հունիսյան ռմբակոծությունից հետո գյուղի վնասված տների վերկանգնման աշխատաքներին: Վարչապետը այցելեց ամբողջովին նոր կառուցվող տան շինհրապարակ, որտեղ ծանոթացավ նաև տեղի բնակիչների համար կառուցվող նոր ռմբապաստարանի շինարարության ընթացքին:
Մարզպետ Հայկ Չոբայնանը և Քաղաքաշինության կոմիտերի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը հայտնեցին, որ Չինարի գյուղի մանկապարտեզը թշնամու կրակին հասանելի վտանգավոր հատվածում է և նախատեսվում է նոր մանկապարտեզ կառուցել լրիվ նոր, անվտանգ վայրում:
Պատգամավոր Հրաչ Հակոբյանն էլ զեկուցեց, որ «Ամերիա» բանկի աջակցությամբ գյուղի 25 հեկտար տարածքում պոմպակայաններով կաթիլային ոռոգման համակարգ է կառուցվում թզի այգիներ հիմնելու համար: Ըստ պատգամավորի, միակ խնդիրն այն է եղել, որ չեն կարողացել գյուղացիների մեջև չափաբաժինները սահմանեն և առանց դրան են նախագիծը սկսել, հակառակ դեպքում մեկնրակը կուշանար:
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց այդ տարածքներում գյուղացիական կոոպերատիվներ ստեղծել: Գյուղապետ Սամվել Սաղոյանը սկզբից չհամաձայնեց վարչապետի հետ՝ նկատելով, որ այնտեղ փաստացի ողջ գյուղը հողամասեր ունի, բայց հետո խոստացավ դիտարկել այդ տարբերակը:
Հրաչ Հակոբյանը հավաստիացրեց, որ մի քանի տարի հետո յուրաքանչյուր ընտանիք այդ հողատարածքով իր ֆինանսական խնդիրը կարող է լուծել:
Մարզպետ Հայկ Չոբանյանն էլ հայտնեց, որ 40 հեկտար էլ Չորաթանի մոտ գտնվող տարածքում է թզենու այգիների հմնման ծրագիր իրականացվում:
Վարչապետը շատ ուրախացավ, երբ մարզպեից տեղեկացավ, որ նախորդ տարի արտահանելու համար տեղի գյուղացիներից թուզը մթերել են նաև 1000 դրամով:
Գյուղացիներին հրաժեշտ տալուց Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իր նախորդ այցերի ժամանակ նրանք միշտ բողոքում էին, որ «գյուզալական» խորհրդային կոլտնտեսութթյունները քանդել են և առաջարկեց, նոր ոռոգվող հողերի վրա ստեղծել գյուղական կոոպերատիվներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին