Քաղաքական 19:50 07/09/2020

Պաշտպանության բանակը պատրաստ է հետ մղել ցանկացած ագրեսիա. ԱՀ ԱԳ նախարար

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հարցազրույց է տվել Բարսելոնայում գործող «Nationalia» գործակալությանը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

Արցախի ԱԳ նախարարն անդրադարձել է ղարաբաղյան հակամարըության կարգավորման նկատմամբ Արցախի և Ադրբեջանի դիրքորոշումներին՝ անընդունելի համարելով Թուրքիայի կառավարության դիրքորոշումն՝ սատարումն Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների։

- Հուլիսին Բաքվում տեղի ունեցած ցույցերը փողոց դուրս բերեցին հազարավոր մարդկանց, ովքեր Ադրբեջանի կառավարությունից պահանջում էին լայնամասշտաբ պատերազմ սկսել՝ Ղարաբաղը հետ գրավելու համար: Ի՞նչ է կարծում ձեր նախարարությունը՝ արդյո՞ք ինչ-որ պահի ադրբեջանական ուժերի հարձակումը հավանական է: Եթե այո, ապա ինչպե՞ս է Ղարաբաղը պատրաստ պաշտպանվել՝ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ Ադրբեջանն ավելացրել էր իր ռազմական կարողությունները:

- Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե ինչ տեմպերով և ծավալներով է Ադրբեջանը մեծացնում իր զինանոցը, պարզ է դառնում, որ Ադրբեջանը զենք է գնում ոչ թե պահեստում պահելու, այլ մի օր օգտագործելու մտադրությամբ: Եվ Ադրբեջանը յուրաքանչյուր հնարավորություն կօգտագործի՝ փորձարկելու և ստուգելու՝ արդյո՞ք ճիշտ ժամանակն է նոր ագրեսիա սկսելու համար: Մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը դա անում 2016թ. ապրիլին, և բոլորովին վերջերս՝ հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի Տավուշի մարզում: Երկու դեպքերում էլ Արցախի և Հայաստանի պաշտպանական ուժերը համարժեք պատասխան են տվել։ Հիմքեր չկան հավատալու, որ Ադրբեջանը հերթական անգամ չի կատարի նման փորձ, երբ  զգա, որ բավականին հզորացել է՝ դիմելու նոր ռազմական արկածախնդրության: Իհարկե, մենք դա գիտակցում ենք, և Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է հետ մղել ցանկացած ագրեսիա, ինչպես որ դա արել է նախկինում։

- Ինչպե՞ս է ձեր նախարարությունը և Արցախի կառավարությունը, ընդհանրապես, աշխատում միջազգային դիվանագիտական ասպարեզում՝ ձեր հանրապետության դիրքերն ամրապնդելու համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ այն շարունակում է մնալ չճանաչված:

- Մեր նախարարությունը, և, ընդհանուր առմամբ, Արցախի իշխանություններն անում են առավելագույնը՝ աշխարհին ներկայացնելու իրադրության իրական պատկերը: Անկախության հռչակումից ի վեր մեր հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է: Մենք մշտապես կողմ ենք եղել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այս դիրքորոշումը հնչել է բազմաթիվ առիթներով՝ ինչպես հրապարակավ, այնպես էլ՝ ԵԱՀԿ գործող նախագահի և Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ընթացքում. նաև Արտաքին գործերի նախարարության բազմաթիվ հայտարարություններ են տարածվել միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են՝ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ԵԽ-ն և այլն: Մենք չենք թաքցնում այն փաստը, որ խաղաղություն ենք ուզում, միևնույն ժամանակ, գիտակցում ենք, թե ինչ նկատի ուներ լատինացի փիլիսոփան` նշելով «Si vis pacem, para bellum - Ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմի»: Եվ մենք արդեն անցել ենք դրա միջով:

Երբեմն գեթ մի հայացք տարածաշրջանին բավական է՝ հասկանալու հակամարտության գոտում տեղի ունեցող զարգացումների հիմքում ընկած իրականությունը: Ինչպես նշեցիք առաջին հարցում, Բաքվում հազարավոր ցուցարարներ Ադրբեջանի կառավարությունից պահանջում էին  լայնամասշտաբ պատերազմ սկսել: Արդարության համար, սակայն, հարկ է նշել, որ երկրի խորհրդարանի շենք ներխուժած ցուցարարներն ունեցել են նաև հակակառավարական օրակարգ: Դա պարզապես ցույց է տալիս, թե ինչ դեր է խաղում հակամարտությունը Ադրբեջանի ներքին կյանքում, և որքանով են ադրբեջանական հասարակությունն ու կառավարությունը պատրաստ խաղաղության կամ հակամարտության խաղաղ կարգավորման:

Հնարավոր չէ խաղաղության հասնել միակողմանիորեն. դրան պետք է ձգտեն հակամարտության բոլոր կողմերը: Եվ անկախ նրանից, թե որքան բարձրաձայն ենք հայտարարում մեր հարևանների հետ խաղաղության հասնելու պատրաստակամության մասին, նրանք պետք է լինեն և՛ ընկալունակ, և՛ տրամադրված խաղաղության: Ցավոք, տարիներ շարունակ Ադրբեջանում հակահայկական տրամադրությունները պետական քաղաքականության մաս են դարձել, և Ադրբեջանն իր բնակչությանը խաղաղության փոխարեն նախապատրաստել է պատերազմի: Սա այն իրականությունն է, որի հետ մենք բախվում ենք այսօր: Եվ սա է այն իրականությունը, որով  միջազգային հանրությունը պետք է զբաղվի: Անկախ այն փաստից՝ երկիրը ճանաչված է, թե ոչ, մենք, առաջին հերթին, պետք է մտածենք ժողովրդի մասին: Եվ մենք մեր բաժինն անում ենք, ոչ միայն մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, այլև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում կառուցողական դեր խաղալու համար:

- 2018թ. Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, մի շարք վերլուծաբանների կարծիքով, նոր հեռանկարներ էր բացել Ադրբեջանի հետ երկկողմ համաձայնությունների գալու հարցում, որն ի վերջո որոշակի առաջխաղացման կհանգեցներ խաղաղության հասնելու համար բանակցություններում։ Դուք սերտ հարաբերություններ ունեք հայկական ղեկավարության հետ, ինչո՞ւ դա իրականություն չդարձավ։

Ես արդեն նշել եմ, որ  հնարավոր չէ  հասնել խաղաղության միակողմանիորեն։ Ադրբեջանը նույնպես պետք է աշխատի հանուն խաղաղության, ինչպես նաև վստահության միջավայրի ձևավորման, ինչը հնարավորություն կտա առաջ մղել խաղաղության գործընթացը։ Առանց  ուժի կիրառման բացառման և խաղաղ բանակցությունների վերսկսման համար կառուցողական միջավայրի ձևավորման, իրավիճակը չի բարելավվի։ Եվ որ ամենակարևորն է, Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ հասկանա, որ առանց բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման՝ Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցությամբ, միամտություն է որևէ շոշափելի առաջընթաց ակնկալել խաղաղ գործընթացում։

Թույլ տվեք  հիշեցնել, որ մինչ օրս խաղաղ գործընթացում միակ նշանակալի ձեռքբերումը  1994թ. մայիսի 12-ի հրադադարի անժամկետ համաձայնագրի ստորագրումն է, երբ Արցախը մասնակցում էր բանակցություններին։ Քանի որ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է հակամարտության երկու հիմնական կողմերից մեկի՝ Արցախի կողմից, հետևաբար տրամաբանական է, որ խաղաղության պայմանագիրը նույնպես պետք է բանակցվի և ստորագրվի Արցախի կողմից։ Հրաժարվել այս փաստից, նշանակում է միտումնավոր կերպով մերժել խաղաղությունը։

Ադրբեջանը և միջազգային համապատասխան կազմակերպությունները պետք է աշխատեն Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակի բարելավման ուղղությամբ, նպաստեն երկրի ժողովրդավարական զարգացմանը և ադրբեջանական հասարակությանն իրազեկեն խաղաղության առավելությունների մասին, այլ ոչ պատերազմի։

- Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին այս համատեքստում և հայտարարել, որ Թուրքիան և Ադրբեջանը մեկ միասնական ազգ են։ Սակայն, միևնույն ժամանակ, լայնամասշտաբ պատերազմին Թուրքիայի ուղղակի միջամտությունը, ողջ տարածաշրջանն ապակայունացնելուց բացի, կարող է ավելի վնասել Ռուսաստանի հետ Անկարայի հարաբերություններին։ Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի դիրքորոշումն այս կապակցությամբ։

Թուրքիան հակամարտության մեջ երբեք չեզոքություն չի պահպանել՝ չնայած իր անդամակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն իր եռակողմ համանախագահությամբ միջնորդական առաքելություն է իրականացնում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Թուրքիան տարածաշրջանի միակ պետությունն է, որը եղբայրական Ադրբեջանին ոչ միայն հրապարակայնորեն իր աջակցությունն է հայտնել, այլև սատարում է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետության շրջափակմանը։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան օգնում է Ադրբեջանին բանակաշինության հարցում՝ հաշվի առնելով, որ ադրբեջանցի բազմաթիվ սպաներ վերապատրաստվում են Թուրքիայում և թուրքական ռազմական խորհրդատուներ են ներգրավված՝ աջակցելու ադրբեջանական ռազմական ղեկավարությանը։  

Մենք անընդունելի ենք համարում Թուրքիայի կառավարության հայտարարությունը՝ ի սատարումն Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների։ Մենք մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ Թուրքիայի նմանատիպ դիրքորոշումն անիմաստ է դարձնում նրա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին։

Պարզ է, որ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական շատ բարդ տարածաշրջան է՝ թե՛ տարածաշրջանային և թե տարածաշրջանից դուրս բազմաթիվ դերակատարներով, որոնք տարածաշրջանում ունեն շահերի տարբեր մակարդակներ։ Եվ պատահական չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, որոնք զբաղվում են հակամարտության կարգավորմամբ։

Ակնհայտ է, որ ռազմական գործողությունների վերսկսումն աղետալի կլինի ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ միջազգային հանրության  համար։ Արցախի Հանրապետությունը պատրաստ է ստանձնել պատասխանատվության իր բաժինը՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման հարցում. ժամանակն է, որ շահագրգիռ մյուս դերակատարներն էլ նույնն անեն։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:47
Ադրբեջանում ավիավթարի պատճառ են համարում ՌԴ-ի հետ փակ սահմանները. DW
Գերմանական «Դոյչե վելե» պարբերականը գրում է, որ «Հազարավոր ադրբեջանցի աշխատանքային միգրանտներ կանոնավոր կերպով մեկնում են...
Աղբյուր` Panorama.am
22:30
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ այն պետք է կոչվի «Հայաստանի պատմություն».Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ քովիդի պատճառով ընթերցել է«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը և ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը չի նախատեսում սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ
«Azerbaijan Arilines»-ի ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
21:38
Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
21:10
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես ուշ տուն գալը և ընտանիքի անդամների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 20:00-ի դրությամբ՝ ձյուն և բուք ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}