Պետրոսյանի և Վինոկուրի ելույթները Սոչիում ընդհատվել են
Սոչիի «Հումորինա» ամենամյա փառատոնի ժամանակ ընդհատվել են Եվգենի Պետրոսյանի և Վլադիմիր Վինոկուրի ելույթները: Վինոկուրը Ինսթագրամում գրել է, որ շոուի նկարահանումներն ընդհատվել են կյանքի հավանական սպառնալիքի մասին հաղորդագրություններով:
«Երեկ փառատոնում, երբ ես պատրաստվում էի բեմ դուրս գալ, հաղորդավարուհին բեմ դուրս եկավ և խնդրեց իմ գործընկեր Եվգենի Պետրոսյանին դադարեցնել ելույթները տեխնիկական պատճառներով և իր հետ հեռանալ բեմից: Հետո սկսվեց հանդիսատեսի տարհանում, իսկ հետո մեր՝ արտիստներիս», - գրել է Վլադիմիր Վինոկուրը:
Նա նաև նշել է, որ մինչ ստուգում էին շենքի անվտանգությունը, արտիստները նկարվել են հանդիսատեսի հետ և հիշել կյանքից զվարճալի դեպքեր:
kulturomania.ru-ն գրում է, որ իրավապահները ստուգել են տարածքը, որից հետո նկարահանումները վերսկսվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին