Օխլոբիստինը խնդրել է Պուտինին խնայել Եֆրեմովին
Ռուս դերասան, սցենարի հեղինակ Իվան Օխլոբիստինը «ВКонтакте» - ով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով «ներել» դերասան Միխայիլ Եֆրեմովին: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
Նա նշել է, որ Եֆրեմովին մեղավոր է համարում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, բայց խնդրել է «անարդարություն» ցուցաբերել նրա նկատմամբ:
«Խնայեք նրան ձեր անձնական հրամանագրով, նա բանտում չի դիմանա», - գրել է է Օխլոբիստինը:
Դերասանի խոսքով, Եֆրեմովը «թույլ է, ջախջախված, զրկված է հեղինակությունից և ապագայից», և նաև վտանգ չի ներկայացնում հասարակության համար:
«Մնացեք իմ հիշողության մեջ որպես Վլադիմիր Ողորմածը», - եզրափակել է Օխլոբիստինը:
Հունիսի 8-ին Մոսկվայում ավտովթարի հետևանքով մահացել է ֆուրգոնի վարորդը, որի մեքենային էր բախվել Եֆրեմովի մեքենան հանդիպակաց գոտում: Դերասանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 264-րդ հոդվածի 4-րդ մասով՝ երթևեկության կանոնների խախտում անձի կողմից հարբած վիճակում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Դերասանին սպառնում է 12 տարվա ազատազրկում: Եֆրեմովն ընդունել է իր մեղքը: Դատավճիռը հրապարակվելու է սեպտեմբերի 8-ին:
Հարակից հրապարակումներ`
- Եֆրեմովի արձագանքը 11 տարվա ազատազրկման պահանջին
- Միխայիլ Եֆրեմովն ընդունել է իր մեղքը
- Դատարանը մերժել է Եֆրեմովին հոգեբույժների մոտ ուղարկելու խնդրանքը
- Համացանցում հայտնվել են Եֆրեմովի դատին մասնակցելու տոմսեր
- Եֆրեմովի փաստաբանը դատարան կներկայացնի դերասանի անմեղության ապացույցները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա