Ֆրանսիայում գրանցվել է ավելի քան 7,000 Covid-19 նոր դեպք, փակվել են դպրոցներ
Ֆրանսիայի առողջապահական մարմինները նախօրեին հաղորդել են 7,071 նոր հաստատված կորոնավիրուսի դեպքերի մասին։ Շաբաթ օրը հաստատվել էր 8550, ուրբաթ օրը՝ 8,975 դեպք:
Ուրբաթ օրվա ցուցանիշը երկրի համար եղել էր ռեկորդային։ Վերջին յոթ օրվա ընթացքում հոսպիտալացված մարդկանց թիվը հասել է 1704-ի, որից 288-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում են: Այս մասին գրում է France24-ը։
Ֆրանսիայում Covid-19- ից մահացած մարդկանց թիվն աճել է 3-ով՝ հասնելով 30 701-ի, իսկ դեպքերի ընդհանուր թիվն այժմ կազմում է 324 777:
Առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է զգոն մնա, քանի որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ավելի շատ մարդ է հոսպիտալացվելու վերակենդանացման բաժանմունքներ՝ հաշվի առնելով վերջին օրերին Covid-19 վարակի բռնկումը:
Ուրբաթ օրվա ռեկորդային ցուցանիշը հայտնվեց այն ժամանակ, երբ Ֆրանսիայի կրթության նախարարությունը հայտնեց, որ 22 դպրոց փակվել է ամբողջ Ֆրանսիայում՝ Covid-19 բռնկումների պատճառով․ ընդամենը օրեր անց, երբ մոտ 12 միլիոն երեխա վերադարձավ դպրոց։
Ֆրանսիայի աշխատանքի նախարարությունը խորհուրդ է տալիս տանից աշխատել նրանց, ովքեր կարող են դա անել։ Փարիզն ու մի շարք այլ քաղաքներ էլ սկսել են պահանջել դեմքի դիմակների կրում բոլոր հասարակական վայրերում, այդ թվում` 11 տարեկանից բարձր երեխաների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին