Գազի արտահոսք բնակարանում՝ հրդեհի բռնկմամբ
Սեպտեմբերի 6-ին, ժամը 20:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 1/9 շենքի 7-րդ հարկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ Երևան քաղաքի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/9 շենքի բնակարաններից մեկում երեք կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Բնակիչ Հայկանուշ Ե․-ն (ծնված 1960 թ․) ձեռքերի և գլխի շրջանում ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ։ Փրկարարները Հայկանուշ Ե․-ին մոտեցրել են շտապօգության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և դուրս բերել այն բնակարանից։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Ջերմահարվել է միջանցքի պատը (3 քմ)։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին