Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 348.5 մլն դրամ
«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 4-ը 1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում Արցախի Հանրապետությունից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել են 348.5 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ: Այս մասին գրում է «Արցախպրեսը»:
ԱՀ Պետական եկամուտների մամլո ծառայության փոխանցմամբ՝ յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով:
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տասն օրում ավելի շատ գումար են նվիրաբերել, քան վերջին երեք տարում
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվել է շուրջ 192,000,000 ՀՀ դրամի նվիրաբերություն։
- Երեք րոպեն մեկ` մեկ փոխանցում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից 2019թ-ին հատուցումների ծավալը կազմել է 822 մլն. դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան