Սեպտեմբերի 15-ից մանկապարտեզները կբացեն իրենց դռները երեխաների առջև
Գտնվելով «COVID 19» նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ճանապարհին՝ մասամբ վերսկսում ենք նախադպրոցական կրթությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի փոխանցմամբ, 2020 -2021 ուսումնական տարին մեկնարկվելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզների դռներն այդ օրվանից բաց կլինեն երեխաների համար:
Որպես իրազեկում.
1. Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում:
2. Առաջնահերթությունը տրվելու է
ա/ աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին,
բ/ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,
գ/ տվյալ հաստատություն աշխատակցի երեխային:
Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:
«Կարևորելով նախադպրոցական կրթությունը, ինչպես նաև ընտանիքներին աջակցելու ցանկությունը՝ ակնկալում ենք Ձեր ըմբռնումը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նկատառումով պայմանավորված սահմանափակ թվով երեխաների վերընդունման հարցում»,-նշում են քաղաքապետարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին