Ոստիկանությունը, առանց պատշաճ քննություն անցկացնելու, հապշտապ հաղորդագրություն է տարածել. ՀՅԴ ՀԵՄ
ՀՅԴ Հայ երիտասարդական միությունը հերքել է ոստիկանության տարածած այն տեղեկությունը, թե Եռաբլուրում շիրմաքարերին հայտնված մոմի հետքերը նախօրեին ՀՅԴ ՀԵՄ-ի կազմակերպած մոմավառության հետևանքով են առաջացել։
Սեպտեմբերի 5-ին համացանցում լուր է հայտնվել, որ պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարարերը։ Օգտատերերը հրավիրել են ՀՀ Ոստիկանության ուշադրությունը։
Ոստիկանությունը, առանց պատշաճ քննություն անցկացնելու, հապշտապ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ շիրմաքարերին հայտնված հետքերը նախօրեին մեր կազմակերպած մոմավառության արդյունք են։
Մինչդեռ նկարներից պարզ երևում է, որ մեր կողմից իրականացված մոմավառության ընթացքում մոմերը՝ հատուկ տարրաներով դրված են միանգամայն այլ վայրում, իսկ հետքերը հայտնվել են հերոսների դեմքերին։
Հիշեցնենք նաև, որ նույնանման դեպք տեղի էր ունեցել նաև անցած տարի, որից հետո մենք պատրաստակամություն էինք հայտնել Եռաբլուրում՝ անհրաժեշտության դեպքում, սահմանել հսկողություն։
ՀՅԴ ՀԵՄ-ը տարիներ շարունակ, պարբերաբար Եռաբլուրում իրականացնում է մոմավառություններ, որոնց արդյունքում երբեք որևէ նման խնդիր չի առաջացել։ Մենք՝ քաջ գիտակցելով վայրի արժեքը, չափազնց զգուշավոր ենք Եռաբլուրում անցկացվող մեր բոլոր միջոցառումների ժամանակ։
Երեկ ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վարչության ընկեր ներկայացել է Ոստիկանություն և պարզաբանում ներկայացրել, որ մեր կողմից իրականացված մոմավառության արդյունքում անհնար էր նման հետքերի հայտնվելը։
Հորդորում ենք ՀՀ Ոստիկանությանը պատշաճ քննություն անցկացնել և բացահայտել եղելությունը՝ զերծ մնալով անհիմն մեղադրանքներից և ապատեղեկատվություն տարածելուց»,- նշված է ՀՅԴ Հայ երիտասարդական միության հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի հետքերը մոմավառության հետևանք են
- Եռաբլուրում պղծել են Արցախի հերոսների՝ Աբաջյանի ու Ուրֆանյանի շիրմաքարերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին