Մեկ օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդության 31,3 հազար դեպք է հաստատվել
Վերջին մեկ օրվա ընթացքում ԱՄՆ-ում նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվն աճել է 31, 395-ով, մահացել է 403 հիվանդ, հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, մեկ օր առաջ վարակի դեպքերի աճը կազմել էր 44,4 հազար, հաղորդվում էր 783 զոհի մասին:
Համալսարանի վերջին տվյալների համաձայն ՝ համաճարակի սկզբից ի վեր ԱՄՆ – ում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 6, 277, 847 դեպք, 188, 941 մարդ մահացել է:
Ըստ աղբյուրի, ամբողջ աշխարհում COVID-19- ի ավելի քան 27 միլիոն դեպք է հաստատվել, մահացել է 889, 213 մարդ։