Բելառուսի նախագահ Լուկաշենկոն «առաջիկա օրերին» Մոսկվայում բանակցություններ կվարի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջիկա օրերին կայցելի Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի։ Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, այսօր հայտնել է Կրեմլը:
Ասվում է, որ Ռուսաստանը Լուկաշենկոյի մերձավոր դաշնակիցն է, որն անցած ամսվա նախագահական ընտրություններից հետո Բելառուսում բռնկված հսկայական բողոքի ցույցերից հետո բախվում է քաղաքական ճգնաժամի հետ։
Քաղաքացիներն ու Լուկաշենկոյի մրցակիցներն ընտրությունները համարում են կեղծված։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան