Տիգրան Եգորյան. Դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը մարտի 1-ի գործին
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն ու նրանց նրանց ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մարտի 1-ի դատական գործը որակեցին անբովանդակ միջոցառում, հայտարարեցին՝ դադարեցնում են դրան իրենց ֆիզիկական մասնակցությունը, հետագա քայլերի մասին կիրազեկեն։
«Այս գործերը և դրանցով զարգացումները հնարավորություն են տալիս բարձր ճշգրտությամբ ախտորոշելու Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և մարդու իրավունքների ընթացիկ և իրական վիճակը, շարժման ուղղությունը։
Այժմ երբ նախաքննությունն ըստ էության դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, դատարանի բակում և դատական նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է Սահմանադրությամբ հռչակված արժեքների և իրավունքների դեմ և արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատավորն իր իշխանությունը կարողանում է իրականացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ, մենք ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆՔ մեր ֆիզիկական մասնակցությունը այդ անբովանդակ միջոցառմանը։
Մեր հետագա քայլերին կանդրադառնանք ըստ զարգացումների»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան