Սերբիան ու Ռուսաստանը հայտնվել են «Հիմնական բնազդ» ֆիլմի «դիվանագիտական սկանդալում»
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալ օֆիսում սեպտեմբերի 4-ին ընդունեց Սերբիայի նախագահ Ալեքսանդ Վուչիչին ու նաև Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոտիին, որտեղ Սերբիայի ու Կոսովոյի միջև, ԱՄՆ միջնորդությամբ, կնքվեց տնտեսական կապերի նորմալացման համաձայնագիրը։
Ահա այս հանդիպումներից ու համաձայնագրի դրույթներից զատ, մի նկար էր առանձապես «դուր» եկել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային, որտեղ Վուչիչը նստած է Թրամփի դիմաց։
Զախարովան տարածել էր այս նկարն ու Շերոն Սթոունի մասնակցությամբ «Հիմնական բնազդ» ֆիլմի հայտնի տեսարանի նկարն ու գրել․ «Եթե ձեզ կանչել են Սպիտակ տուն ու աթոռն այնպես են դրել, կարծեք թե դուք հարցաքննության եք մասնակցում, ապա նստեք այնպես, ինչպես նկար 2-ում։ Ով էլ լինեք, ուղղակի հավատացեք»։
Այս գրառումը մեծ սկանդալ դարձավ, որին արձագանքեցին Սերբիայի պաշտոնյաները, այդ թվում Վուչիչը, այն անվանելով Զախարովայի ենթագիտակցության, պրիմիտիվիզմի, գռեհկության արտահայտում։
Զախարովային պատասխանել էր Սերբայի կառավարությունում Կոսովոյի հարցերով գրասենյակի տնօրեն Մարկո Ջուրիչը, գրելով, որ այդ նախագահն այնտեղ ոչ մի վատ բառ չի ասել Ռուսաստանի մասին, պատկերացրեք, որ այդ նախագահը 1.5 ժամ սպասել է Ռուսաստանի նախագահին ու աթոռ էլ չի խնդրել։
«Ես թույլ չեմ տա հարձակվել հպարտ Սերբիայի վրա։ Ամոթի զգացում ունեցեք»,-գրել է Ջուրիչը։
Զախարովային քննադատեցին նաև ռուս օգտատերերը, նշելով, որ վերջինս ծաղրել է Ռուսաստանի բարեկամ երկրի նախագահին։ Օգտատերերից մեկն էլ գրել էր «չդիվանագիտական մաստեր կլաս Զախարովայից»։
Համացանցային բուռն քննարկումներից հետո հայտնի դարձավ, որ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Վուչիչի հետ։ Համացանցում նշում էին, որ Լավրովը զանգահարել է Վուչիչին ու ներողություն խնդրել Զախարովայի գրառման համար։
Զախարովան այնուհետ թարմացրեց իր գրառումը, ներողություն խնդրեց ու հավելեց, թե իրեն ճիշտ չեն հասկացել, այլ գրառման մեջ միակ բանը «բացառիկների» կողմից ամբարտավան վերաբերմունքի մերժումն էր:
«Պրոտոկոլային հնարքները դարձել են այն հնարքներից մեկը, որը ամերիկացի պաշտոնյաները պարբերաբար օգտագործում են իրենց բացառիկությունը ցույց տալու համար, ինչն անընդունելի է»,-գրել էր Զախարովան։
Ինչպես ասում են, բարեկամներին չկորցնելու համար Ռուսաստանին հարկավոր է մի քիչ էլ փափուկ ուժի կիրառում։
Նշենք, որ Օվալ օֆիսում, ըստ համացանցում տարածված տեսանյութերի, մեկ այլ անհարմար իրավիճակ է եղել Վուչիչի համար։ Երբ Թրամփը կարդում է համաձայնագրի կետերն ու ասում, որ Սերբիան իր դեսպանատունն Իսրայելում տեղափոխում է Երուսաղեմ, Վուչիչը սկսում է անհանգիստ համաձայնագրի էջերը թերթել։ Օգտատերերը գրում էին, որ Վուչիչն այդ պահին է հայտնաբերում, որ պետք է իր երկրի դեսպանությունը տեղափոխի Երուսաղեմ։
Если Вас позвали в БД, а стул поставили так, будто Вы на допросе, садитесь как на фото #2. Кем бы Вы ни были. Просто...
Posted by Maria Zakharova on Saturday, September 5, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան