Տղամարդը պայթեցրել է իր տունը՝ փորձելով ճանճ սպանել
Ֆրանսիացի մի թոշակառու պատահաբար պայթեցրել է իր տան մի մասը, երբ փորձել է ճանճ սպանել: «Sud Ouest»- ի տարածած այս տեղեկատվությունը ներկայացրել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Պարբերականի տեղեկություններով ՝ Դորդոնի դեպարտամենտում գտնվող Պարկուլ-Շենո կոմունայի 82-ամյա բնակիչը էլեկտրական ճանճասպանով փորձել է միջատ սպանել: Բայց կենսաթոշակառուի մասնավոր տան գազի բալոնի անսարքության պատճառով տեղի է ունեցել գազի արտահոսք, իսկ ճանճասպանից դուրս եկած կայծը պայթյուն է առաջացրել:
Տղամարդը ձեռքի աննշան այրվածք է ստացել, բայց առաստաղի փլուզման պատճառով նրա տունն այլևս պիտանի չէ բնակվելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին