Ու երբեմն տպավորությունն այնպիսին է, որ ավելի լավ է ոչ մի բան չանես.Փաշինյանը՝ Չինարիի գյուղացիներին
«Լավ է, որ կարողանում ենք ապրել և վատ է, որ անարդար աշխարհում ենք ապրում»,- Չինարի գյուղացին պատասխանեց գյուղ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ի՞նչն է լավ, ի՞նչը վատ: Գյուղացին հայտնեց, որ հուլիսյան դեպքերի ժամանակ անօդաչու թռչող սարքից վիրավորվել է և որևէ պաշտոնատար անձից աջակցություն չի ստացել:
Այցի մասին տեսանյուը, իր Facebook-ի իր էջում հրապարակել է Վարչապետը:
Վարչապետին ուղեկցող Տավուշի մրազպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ ֆինանսական աջակցություն են հատկացրել, բայց գյուղացին հրաժարվել է դրանից:
«Մենք պատրաստակամություն ենք հյատնել օգնել: Ինքը ցանկանում է տուն գնել, մենք 1 մլն դրամ վճարում ենք այդ տան գնման համար, փաստաթղթերեն ենք կարգավորում, դրանցի առավել չգիտեմ ինչ անենք»,- զեկուցեց Հայկ Չոբայանը:
«Խնդիրն այն է, որ 1.5 ամիս է վիրավորված եմ և ոչ մի պաշտոնական անձից վերաբերմունք չեմ ստացել»,- հայտնեց գյուղացին և շեշտեց, որ օգնությունը չի ընդունել, որովհետև չի վստահում ներկայացուցչին:
Նիկոլ Փաշինյանն հավաքված գյուղացիներին առաջարկեց ընդհանուր հարցեր քննարկել, բայց մյուս գյուղացին նորից բարձրացրեց իր տան հիմնախնդիրը, որ ուժեղ քամուց էր վնասվել:
Ընդհանուր հարցեր բարձրացնելու Վարչապետի երկրորդ հորդորից հետո գյուղացիներից մեկը տեղեկացրեց, որ մինչև 2001 թվականը բացի հողի հարկից իրենք վճարել են կենսթոշակային վճարումներ, որը արձանագրվել է գյուղի սոցիալական ծառայության գրանցամատյաններում, սակայն սոցծառայութունը այդ տարիները թոշակի ստաժում հաշվարկելու համար գյուղացիներից պահանջում է 1992-2000 թվականի վճարումների անդորագրերը: Գյուղացին նշեց, որ իրենց մեծ մասն այդ անդորագրերը չեն պահպանել, բայց մատյաններում գրանցված կան, ինչը սոցիալական ծառայությունները հիմք չեն ընդունում:
Գյուղացուն լսելուց հետո վարչապետը մարզպետին խնդրեց ներկայացնել, թե գյուղում ինչ է արվել հուլիսյան դեպքերից հետո: Վերջինս հայտնեց, որ երկու բնակարան է վերանորուգվել, մեկ տան շինարարությունը ընթացքի մեջ է և ևս 12 տան մասնակի վնասվածքներն են վերացվել:
Գյուղացիները համաձայնեցին մարզպետի հետ, բայց և հիշեցրեցին, որ նախկին ռմբակոծություններից էլ շատ վնասված տներ կան:
Վարչապետը առաջարկեց ավելի ուշ անդրադառնալ այդ հարցին և հռետորական հարցադրում արեց, թե 90 թվականներից հրետակոծվել քանդվել է և գյուղացիները ուզո՞ւմ են մեկ ամսում կառուցվի:
«Այստեղ տրամաբանությունն է կարևոր, թե ինչ տրամաբանությամբ ենք մոտենում հարցին: Այսօր, միայն սահմանապահ գյուղերում չէ, ցանկացած տեղ, մի տեղ մի քանդված փողող ասֆալտապատում ես, մի 5 մետր այն կողմինը ասում է՝ բայց ինչո՞ւ ես իրենը սարքում, իմը չես սարքում: Ու երբեմն տպավորությունն այնպիսին է, որ ավելի լավ է ոչ մի բան չանես, որ բոլորը իմանան, որ ոչ մեկի համար ոչ մի բան չի արվել: Սա վատ տրամաբանություն է և առաջարկում եմ այդ տրամաբանությամբ չգնալ առաջ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի, հանրապետությունում բոլոր հարցերի լուծման ձևը աշխատանքն է, պետությունն ու քաղաքացին իրենց պատասխանատվության շրջանակներում պետք է հարցերը լուծեն՝ միմյանց աջակցելով:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց սահմանապահ բնակիչներին հուլիսյան հաղթական մարտերում Զինված ուժերին ամուր թիկունք կանգնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին