Ռուսաստանն ու Բուլղարիան քննարկում են թռիչքների վերսկսման հարցը
Տնտեսական և ժողովրդագրական քաղաքականության փոխվարչապետ, Բուլղարիայի զբոսաշրջության նախարար Մարիանա Նիկոլովան հայտնել է, որ Ռուսաստանը և Բուլղարիան բանակցում են ավիացիոն հաղորդակցությունների վերսկսման շուրջ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նրա խոսքով բուլղարական ավիացիոն իշխանությունները հաստատել և հայտնել են օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը՝ իրենց թռիչքային ծրագիրը վերսկսելու պատրաստակամությունը:
«Երկու երկրների ավիացիոն վարչակազմերի միջև կա կանոնավոր թռիչքների վերսկսման համատեղ մոտեցումների վերաբերյալ գործառնական նամակագրություն», - հավելել է փոխվարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան