«Այս հրապարակից դուրս է գալու մեր պայքարը, եթե դու էշի նման համառես, Արայի՛կ». Չախալյան
«Արայի՛կ, դու պետք է հեռանաս, ու որքան շուտ ընդունես այս ճշմարտությունը, այդքան լավ»,- այսօր ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում ասաց «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը։
Նա նշեց, որ անցած շաբաթ տեղի ունեցած ակցիաներից հետո, նախարարությունից փոխձել են բոլոր մասնակիցներին մեկ առ մեկ հանդիպել և վախեցնել։
«Այո, դա իր ազդեցությունն ունեցավ, որոշ շահային խմբերի պահանջները բավարարվեցին, նրանք կաշառվեցին և չեն մասնակցում այս ակցիային։ Բայց հասկացեք, որ ժողովորւդը չի ուզում ձեր ազգադավ չափորոշիչները։ Դուք կարող եք այնպես անել, որ մենք չգանք այս հրապարակ, բայց դրանով ժողովրդի պահանջը չի վերանալու։ Ընդհակառակը, այն գնալով տասնյակ հազարավոր քաղաքացիների է համախմբելու այս հրապարակը։ Այս հրապարակից դուրս է գալու մեր պայքարը, եթե դու էշի նման համառես, Արայի՛կ։ Դու պետք է հեռանաս, Արայի՛կ, դու պետք է հիշես, որ ժողովրդի ձայնով ես դու դարձել նախարար, այսօր այն նույն ժողովուրդը պահանջում է՝ հեռացի՛ր»,- շեշտեց նա։
Վահագն Չախալյանի պնդմամբ, հանուն հայ երեխաների ապագայի պետք է Արայիկ Հարությունյանը հեռանա։ Նա նշեց, որ իրենց միակ նպատակը հայկականը պահպանելն է։
««Կամք» նախաձեռնությունը, արձանագրում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար, տխրահռչակ Արայիկ Հարությունյանը շարունակում է արհամարհել ժողովրդի պահանջները և չի ներկայացնում հրաժարական, իսկ ԱԺ-ն չի հրաժարվում արտակարդ դրության պայմաններում ընդունված և ժողովրդին պարտադրված «Լանզարոտեի» կոնվենցիայից։ Եվ մենք հայտարարում ենք՝ չենք հանդուրժելու «Բաց հասարակության» հիմնադրամի և նրա կողմից ֆինանսավորված գործիչների կողմից Հայաստանի Կառավարության պատանդ վերցված լինելու ակնառու փաստը։
Մենք չենք համակերպվելու, որ ՀՀ իշխանությունները պետք է գերի վերցված լինեն օտարերկրյա կազմակերպությունների կողմից։ Մենք ազատագրելու ենք մեր կառավարությունը։ Մենք չեն հանդուրժելու հայի նկատմամբ հայտարարված պատերազմը։ Մենք կոչ ենք անում ՀՀ ուժային կառույցներին՝ օր առաջ ազատվել սորոսական գործակալներից։ Պահանջում ենք պարետատան ղեկավար Տիգրան Ավինյանից՝ զերծ մնալ մեր ապագա հավաքներն արգելելուց։ Եվ կոչ ենք անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ օր առաջ ազատվել սորոսական գործիչներից և առաջին հերթին՝ տխրահռչակ Արայիկ Հարությունյանից»,- իրենց պահանջը ներկայացրեց Վահագն Չախալյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները