Հարց արմավիրցի պատգամավորներին՝ ինչո՞ւ է թանկացել ու որակազրկվել գազը
Արմավիրի մարզի բնակիչ, Վանանդ գյուղի ավագանու անդամ Գևորգ Մուրադյանը հրապարակային կերպով դիմում է մարզից ընտրված պատգամավորների ԱԳԼՃԿ-ներում գազի թանկացման հարցով։
«Հարգելի ՀՀ Արմավիրի մարզից ընտրված ՀՀ ԱԺ պատգամավորներ, վերջին շրջանում մարզի հասարակության շրջանում շատ են անհանգստությունները Արմավիրի ԱԳԼՃԿ-ներում ավտոգազի թանկացումների հարցում:
Որպես Արմավիրի մարզի համայնքային ավագանում անդամ և ավտոշահագործող, խնդրում եմ իրականացրեք անհրաժեշտ պարզաբանում, թե ինչու՞ է հանրապետության գրեթե ողջ տարածքում (սեփական փորձովս կհաստատեմ՝ Տավուշում և Գեղարքունիքում) վերջին մի քանի ամսվա ընթացքում գազի գինը մնացել նույնը, իսկ Արմավիրում էական թանկացել (կարծում եմ, նաև խիստ որակազրկվել): Շնորհակալություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին