Արսեն Բաբայան. «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության հետ հանդիպման արդյունքում երկու հարցի շուրջ կայացվել է որոշում
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տեղեկացնում է՝ այսօր հանդիպել են «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության աշխատանքային խմբի անդամներին։
«Օրեր առաջ «Հայրենիք» կուսակցության անդամներով այցելել էին Կենտրոնական բանկի հարևանությամբ նստացույց հայտարարած «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամներին։ Հանդիպման ընթացքում առաջարկել էինք մեր աջակցությունը՝ իրենց պահանջներն ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու նպատակով»,-նշել է նա։
Այսօր՝ սետեմբերի 7-ին, նախաձեռնության աշխատանքային խմբի անդամներն ի պատասխան կուսակիցների առաջարկությանն այցելել են «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ քննարկելու համատեղ աշխատանքի մանրամասները։
Բաբայանի փոխանցմամբ, դիտարկելով նախաձեռնության 5 պահանջները՝ դրանցից երկուսի շուրջ կայացվել է որոշում․ այն է՝ «Մեկ տարի վարկային արձակուրդ» և «Վարկային պատմության՝ ԱՔՌԱ համակարգի մաքրում» ուղղություններով կազմել անհրաժեշտ իրավական ակտերի նախագծեր։
«Այս փուլում նշված երկու խդնիրներին անդրադառնալը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքական իշխանությունը քաղաքական ցանկություն ունենալու դեպքում հենց հիմա կարող է ընդունել առաջարկությունները։
Նախաձեռնությունն իշխանություններից կպահանջի մեկ տարով կյանքի կոչել վարկային իրական արձակուրդ և կատարել վարկային պատմության մաքրում՝ հիմք ընդունելով մեր կողմից մշակված նախագծերը։
Համատեղ աշխատանքները շարունակական են լինելու»,-մանրամասնում է Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան