Բեյրութում հայտնաբերվել է պայթյունավտնագ նյութերի ևս մեկ պահեստ
Բեյրութի նավահանգստում Լիբանանի զինված ուժերի փորձագետները հայտնաբերել են քիմիական պայթուցիկ նյութերի մեկ այլ պահեստ, պահեստում կա ավելի քան չորս տոննա ամոնիումի նիտրատ: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի այդ մասին գրել է «Պառլամենտսկայա գազետա»-ն՝ հղում կատարելով լիբանանյան բանակի մամուլի ծառայությանը:
«Բեյրութի նավահանգստի մաքսային ծառայության պահանջի հիման վրա Լիբանանի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումը խուզարկություն է անցկացրել և մայրաքաղաքի նավահանգիստ մուտքերից մեկի մոտակայքում հայտնաբերել մեկ այլ պահեստ ՝ 4350 կիլոգրամ նիտրատով»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:
Նշվում է, որ նավահանգստի տնօրենը քիմիական նյութերի արտահանման վերաբերյալ հարցում է ուղարկել երկրի մաքսային ծառայություն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան