ԴԱՀԿ-ի կողմից ֆինանսների վրա կիրառվող արգելանքները մեղմացնելու նախագիծը հետաձգվեց
«Առաջարկում ենք, որ ԴԱՀԿ-ի կողմից գումարի վրա դրված արգելանքները որոշակիորեն թուլանան, և այդ «ձերբակալված» գումարների որոշակի մասը հասանելի լինի քաղաքացիներին՝ համավարակի ընթացքում»,- այսօր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ ներկայացնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Սակայն, պատգամավորը նշեց՝ հաշվի առնելով հանգամանքը, որ արդեն իսկ ընդունվել է «կարանտինային» օրենքների փաթեթը, և շատ դինամիկ է փոփոխվել արտակարգ դրության հետ կապված իրավիճակը, ԲՀԿ-ն առաջարկում է, որ օրենքի նախագծի քննարկումը երկու ամսով հետաձգվի, և իրավական հարցերը կհարմարեցվեն կարանտինային իրավիճակով թելադրված պայմաններին։
«Բոլոր այդ հարցերը կքննարկենք և կրկին կբերենք նույն նախագիծը»,- ասաց պատգամավորը։
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց, որ ըստ առաջարկի, երկու ամսվա ընթացքում ցանկացած պահի կարող է առաջարկ ներկայացվել՝ հարցը օրակարգ բերելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան