Դավութօղլու. Դիվանագիտության ասպարեզում Թուրքիան շատ վատ վիճակում է
Թուրքիայի նախկին վարչապետ, արտաքին գործերի նախարար, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն «Reuters» միջազգային լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել, որի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական վիճակին։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Դավութօղլուն մասնավորապես ասել է, որ իր քաղաքական փորձառությունը հուշում է, որ պետք չէ հույս դնել քաղաքականության ռացիոնալության վրա։
Նախկին վարչապետը կարծում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր կոալիցիայի համար շատ դժվար է մինչև 2023 թվականը գոյատևել և «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիից Էրդողանն ամեն տեսակ անակնկալ կարող է սպասել։
Նա քննադատել է Թուրքիայի վարած թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքականությունը։
Ըստ Դավութօղլուի մեկնաբանության՝ Թուրքիայում միշտ իշխանության են գալիս այն ուժերը, որոնք մինչ այդ ուժեղ ճնշումների են ենթարկվել, այնպես ինչպես՝ Մենդերեսի, Դեմիրելի, Էջևիթի, Էրբաքանի և հենց Էրդողանի պարագայում էր։ Հիմա Ահմեթ Դավութօղլուն կարծում է, որ իրենց քաղաքական ուժն է ենթարկվում ճնշումների և հավանականությունը մեծ է, որ իրենք կլինեն հաջորդ իշխանական ուժը։
Արտաքին քաղաքականության տեսանկյունից Դավութօղլուն շեշտել է, որ դիվանագիտության ասպարեզում Թուրքիան շատ վատ վիճակում է և Հունաստանի, Եվրոպական միության հետ չի կարողանում պատշաճ բանակցություններ վարել։
Ընդհանուր առմամբ նախկին վարչապետը Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը պարտվողական է որակել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան