Երևանի Բաբայան փողոցի №4 և №6 շենքերի ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցումը կվերակառուցվի
Հետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Բաբայան փողոցի №4 և №6 շենքերի ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցումը կվերակառուցվի և սեպտեմբերի 7-ին կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ կահավորված համապատասխան ճանապարհային նշաններով ու գծանշումներով:
Ճանապարհային ոստիկանությունից վարորդներին հորդորում են չգերազանցել նշված ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների համար սահմանված երթևեկության առավելագույն թույլատրելի 40 կմ/ժ արագությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան