Թրամփը Ջոբսի այրուն մեղադրել է փողերը ֆեյքերի վրա ծախսելու մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում Սթիվ Ջոբսի այրուն՝ Լորեն Փաուելլ Ջոբսին, մեղադրել է ամուսնուց ժառանգություն ստացած գումարը ֆեյքերի վրա ծախսելու մեջ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Թրամփը նշել է, որ Ջոբսի այրին կեղծ տեղեկություններ է հրապարակում The Atlantic ամսագրում, որի գլխավոր խմբագիրը Ջեֆրի Գոլդբերգն է։
«Սթիվ Ջոբսը ուրախ չէր լինի, որ իր կինը փողերը ծախսում է ձախ-արմատական անհաջողակ ամսագրի վրա, որը ղեկավարում է մի խարդախ և որը տարածում է ֆեյք լուրեր ու ատելություն»,- գրել է Թրամփը։
Նա իր կողմնակիցներին կոչ է արել «գրել Ջոբսի այրուն, զանգահարել և ցույց տալ իրենց զգացմունքները»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան