ԶԼՄ-ներ. Թրամփը դերասան է վարձել, որպեսզի «խաղարկի» Օբամայի հրաժարականը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը պատմել է, որ պետության ղեկավարը մի անգամ դերասան է վարձել Բարաք Օբամայի դերը խաղալու համար, որպեսզի տեսահոլովակ ձայնագրի Օբամայի «աշխատանքից հեռացնելու» մասին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով Քոենի գրքին։
Ինչպես հեղինակը պնդում է «Անհավատարիմը. Հուշեր» գրքում, դեռ մինչև նախագահ դառնալը Թրամփը նեղ շրջանակում Օբամային անվանել է «Մանչժուրյան թեկնածու», որն ավարտել է հեղինակավոր համալսարանը միայն, այսպես կոչված, դրական խտրականության շնորհիվ։
Քոենը գրել է, որ մի անգամ Թրամփը դերասան է վարձել Օբամայի դերը խաղալու համար և տեսանյութ նկարահանել, որում «ցուցադրաբար նվաստացրել է առաջին սևամորթ նախագահին, ապա նրան հեռացրել աշխատանքից»։
ԱՄՆ նախագահի նախկին փաստաբանի գրքի հրապարակումը նախատեսված է սեպտեմբերի 8-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան