«Լիդիան Արմենիայի» նոր պահնորդական ծառայությունը հարձակվել է Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել նրանց
«Համաձայն տեղեկությունների այսօր գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված նոր պահնորդական կազմակերպության ծառայողները հարձակվել են Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել նրանց: Համաձայն ականատեսների բռնություն է գործադրվել նաև ոստիկանի վրա»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
Նա հայտնում է, որ նախորդ օրը գործընկերոջ` Գևորգ Գորգիսյանի հետ եղել են Ամուլսարում, զրուցել են պաշտպանների հետ:
«Դիրքերում հերթապահություն էր իրականացնում նաև ՀՀ Ոստիկանությունը, ինչը շատ անհրաժեշտ է, բայց հերթապահող երկու ոստիկանի դիմաց կային պահնորդական 5-6 ծառայողներ: Նշեմ նաև, որ մասնավոր պահնորդները մեր այնտեղ գտնվելու ամբողջ ընթացքում մեզ տեսանկարահանել են, ինչի թույլտվությունը և իրավունքը չունեին:
Երբ անհրաժեշտ է բերման ենթարկել քաղաքացիներին, ոստիկանությունը կուտակում է բավարար ուժեր, բայց երբ անհրաժեշտ է պաշտպանել և կանխել բախումները, երկու ոստիկանը բավարար է համարվում: Սա սխալ է:
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia-ը պետք է օբյեկտիվորեն քննի բոլոր հանգամանքները, իսկ մեղավորները պիտի ենթարկվեն պատասխանատվության»,- գրել Անի Սամսոնյանը:
Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ տեղեկություն են ստացել, որ «Լիդիանի» նոր պահնորդական ծառայությունը հարձակվել է պոստում հերթափոխող քաղաքացիների վրա, դաժան ծեծի են ենթարկել:
«Բանից պարզվում է՝ այս մարդիկ ավելի սադրիչ են, քան նախկինները: Դուրս է գալիս, որ Լիդիանը վարձելով այս մարդկանց՝ հստակ առաջադրանք է է տվել՝ համայնքի բնակիչների դեմ ուժ կիրառել: Ոստիկանապետն ասաց, որ ունեն օպերատիվ նկարահանումներ, նույնիսկ ոստիկանի են հարվածել այդտեղ, մարդկանց քարշ տալով մտցրել են ներս, դաժան ծեծի ենթարկել լուրջ վնասվածքներ ունեն»,- ասում է Բունիաթյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պահնորդական ընկերության գործունեությունն Ամուլսարում կասեցվել է. ՀԲՃ
- Ոստիկանությունը քննարկում է Ամուլսարում պահնորդական ընկերության լիցենզիայի գործունեության կասեցնելու հարցը
- Ամուլսարի «պոստերում» բախում է տեղի ունեցել․Բունիաթյան
- Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները քայլերթով մոտեցան Կառավարության շենքին
- Ամուլսարի պահապան. «Սա ջերմուկցու պայքարն է՝ իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար»
- Ամուլսարի պահապանները ավտոերթով կգան Երևան
- Հանուն Ամուլսարի՝ երեխաների հետ զբոսանք ԱԺ այգում
- Անդրեաս Ղուկասյան. Ամուլսարում ուրան կա
- ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին
- Հանուն Ամուլսարի. Հեծանիվներով շրջելու ենք Երևանի փողոցներում
- Իշխանությունը պատրաստ է, որ Ամուլսարը շահագործվի, հակառակ դեպքում լռություն չէր պահպանվի․Անի Սամսոնյան
- Ո՞վ է պատասխանատու Ամուլսարում տեղի ունեցած, բախումների և տուժած անձանց համար. Անի Սամսոնյան