Մերկելը կարծում է, որ «Հյուսիսային հոսք 2» -ի ապագան կախված է Նավալնիի պատմությունից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համամիտ է Գերմանիայի արտգործնախարար Հեիկո Մաասի հետ, որ երկրի դիրքորոշումը «Հյուսիսային հոսք» 2-ի հարցում կարող է կախված լինել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի շուրջ Ռուսաստանի հետագա գործողություններից, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Կանցլերի խոսքը հրապարակել է Նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։
«Կանցլերը կիսում է արտգործնախարարի կարծիքը», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ իրենք չեն շահարկում գազատարի կասեցման կամ դադարեցման ենթադրյալ հետևանքները։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է Նավալնիի գործի վերաբերյալ Բեռլինի և Վարշավայի խոսակցության գաղտնի ձայնագրությունը
- Գերմանիան անհրաժեշտ է համարում «Հյուսիսային հոսք- 2»-ի իրականացումը
- Թրամփը և Մերկելը վիճել են «Հյուսիսային հոսք 2»-ի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին