Փորձագետը կարծում է, որ Մեսսին կարիերան կավարտի «Բարսելոնա»-ում
Իսպանացի ֆուտբոլային փորձագետ Թերի Գիբսոնը ենթադրում է, որ հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան կավարտի «Բարսելոնա»-ում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրը մտադիր էր ընթացիկ տրանսֆերային պատուհանում լքել կատալոնական ակումբը, բայց որոշել է մնալ թիմում, քանի որ ղեկավարությունը համաձայն չէ նրան բաց թողնել:
«Մեսսիի երեխաները դպրոց են հաճախում Բարսելոնայում, նա «Կատալոնիա»-ի ու «Բարսելոնա»-ի արքան է: Որքան էլ ծիծաղելի հնչի, պետք է նայել վիճակագրությանը, նրան ոչ մի այլ ակումբ մոտ չի գալիս», - ասել է Գիբսոնը։
Ավելի վաղ Մեսսին հայտարարել էր, որ կմնա կատալոնական ակումբում։
Հարակից հրապարակումներ`
- Լիոնել Մեսսին հայտարարել է՝ մնում է «Բարսելոնայում»
- Մեսսիի հայրը հայտնել է, որ իր որդու հատուցման 700 միլիոն եվրոյի դրույթը սպառվել է
- Դատավարությունից խուսափելու համար Մեսսին մտափոխվել է հեռանալ «Բարսելոնայից»
- Մեսսին կասկածներ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան