Ուրգանտը կրկնօրինակել է Լուկաշենկոյի ու նրա որդու՝ ինքնաձիգով «տեսարանը»
Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը «Առաջին ալիք»-ի եթերում ծաղրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը օգոստոսին, երկրում բողոքի ցույցերի ֆոնին, ինքնաձիգով ու զրահաբաճկոնով հայտնվել էր ուժայինների առաջ։ Այս մասին գրում է Ria-ն։
Ուրգանտը ետնաբեմից դուրս է գալիս գլխարկով, կեղծ բեղերով և խաղալիք զենքով: Նրան հետևում է կատակերգու Դմիտրի Խրուստալևը՝ զինվորական սաղավարտով, զրահաբաճկոնով ու կրկին խաղալիք ինքնաձիգով:
Հիշեցնենք, որ օգոստոսին լրատվամիջոցները հրապարակել էին տեսանյութ, որտեղ Լուկաշենկոն ուղղաթիռից դուրս է գալիս զինված՝ նաև որդու ուղեկցությամբ, իր նստավայրի հարակից փողոցներում, որտեղ նախկինում հավաքվել էին ցուցարարները։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն Լուկաշենկոյին չի ներառի պատժամիջոցների ցուցակում. Welt
- Լիտվան, Լատվիան և Էստոնիան պատժամիջոցներ կսահմանեն Լուկաշենկոյի դեմ
- Լուկաշենկո. Փողոցում հավաքվածների հետ ոչ ոք չի բանակցի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան